Մոր դիմանկար

Էդուարդ Իսաբեկյանի ստեղծած կտավները 1943, 1946

ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը մորը՝ Սաթենիկ Ղազարյանցին նվիրված կտավներ է ստեղծել 1943 և 1946 թվականներին, որոնք 1940-ական թվականներին Իսաբեկյանի արվեստում կատարված տեղաշարժերի, «արժեքների վերանայման», ռեալիստական միտումների ուժգնացման և աստիճանական հաստատման մասին վկայող օրինակներ են։ Կտավներն աչքի են ընկնում արդեն տարիքն առած, հոգնաբեկ բարեդեմ կնոջ նկատմամբ հեղինակի առանձնահատուկ՝ որդիական ջերմ սիրո և պատկառանքի զգացումներով։ Իրենց դեղնադարչնագույն, մոխրագույն, կապույտ և կապտականաչ ներդաշնակ երանգներով, պարզ ուրվագծերով, պլաստիկ ծավալներով, կերպարի բնական կեցվածքով և հոգեբանական ինքնամփոփ նկարագրով այդ աշխատանքները շարունակում են կուրբեական ռեալիզմի ավանդույթները։

«Մոր դիմանկար»
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Իսաբեկյան
տարի1943
բարձրություն88
լայնություն71
նյութկտավ, յուղաներկ
սեփականատերՀայաստանի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

1943 թվականին ստեղծված «Մոր դիմանկար» աշխատանքը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։

«Մորս դիմանկարը»
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Իսաբեկյան
տարի1946
բարձրություն66
լայնություն57
նյութկտավ, յուղաներկ
սեփականատերէդուարդ Իսաբեկյան ցուցասրահ
կայք
Ծանոթագրություններ

«Մորս դիմանկարը» կտավում մոր կերպարը գրավում է իր հոգևոր ջերմությամբ. մայրը նստած է ձեռքերը ծնկներին, դեմքը՝ մտահոգ։ Կոմպոզիցիան ողողված է դեղնավուն լույսով և նկարչի ստեղծած շագանակագույնի հարուստ երանգները ստեղծում են միասնականություն[2]։

1946 թվականին ստեղծված «Մորս դիմանկարը» աշխատանքը գտնվում է էդուարդ Իսաբեկյան ցուցասրահում[3][4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Մոր դիմանկար» կտավը Հայաստանի ազգային պատկերասրահի կայքում
  2. «Մոր դիմանկարը.1946, կտ., յուղ., 66×57, ԷԻՑ». izi.TRAVEL. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  3. «Մորս դիմանկարը» կտավը էդուարդ Իսաբեկյան ցուցասրահի կայքում
  4. «Պարսամյան Ռ. – Էդվարդ Իսաբեկյան – ամս, «Սովետական Հայաստան», Ե., հ. 5, 1964 | Eduard Isabekyan». eduardisabekyan.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել