Մորու երկրի գաղտնիքը

Մորու երկրի գաղտնիքը (ռուս.՝ Тайна Страны Земляники), 1973 թվականին նկարված խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է «Կիևնաուչֆիլմ» ստուդիայում։ Ըստ Ռադի Պոլոնսկու համանուն հեքիաթի։

Picto infobox cinema.png
Մորու երկրի գաղտնիքը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԱլլա Գրաչովա
ԵրաժշտությունLeonid Verbytsky?
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԸնկերությունԿիևնաուչֆիլմ
Թվական1973

ՍյուժեԽմբագրել

Դենիսկան և նրա ընկերուհի Լարիսկան փախչում են պիոներական պալատից, որպեսզի մորի հավաքեն։ Ճանապարհին ինչ–որ մեկը գողանում է նրանց կողմնացույցը։ Գողին հետապնդելիս նրանք ընկնում են Վայրի մորու աշխարհ, որտեղ ընկերանում են պարծենկոտ Կուզկայի և շողոքորթ Կիվի հետ։ Պարզվում է, որ կողմնացույցը գողացել է Միաբեղը։ Բանսարկու ճանճը Միաբեղին հայտնում է Երկրում օտար մարդկանց հայտնվելու մասին, և խուլիգանները (Միաբեղի զորքը) կապում են պիոներներին և նստեցնում են նրանց մութ փոսում։ Սակայն վերջիններս իրենց հանդեպ լավ տրամադրելով տեղի մի քանի երեխաների, հաղթում են չար Միաբեղին, որը ցանկանում էր բոլոր երեխաներին դարձնել պարծոնկոտ, բանսարկու, շողոքորթ և խուլիգան։ Ընդ որում, Միաբեղն ինքնուրույն չի գործում. նա ունի հանելուկային սև տեր` հրեշը, որը հաճույք է ստանում երեխաների տանջանքներից և ուժ է ստանում իր կուլ տված հատապտուղներից այն պայմանով, որ դրանք ինքը չի հավաքում[1]։

Հայտնվելով տանը` երեխաները փորձում են հասկանալ, թե արդյո՞ք երազում չեն տեսել այս բոլոր արկածները։

Տարբերություններ հեքիաթիցԽմբագրել

Գրական բնօրինակում երեխաները երեքն էին` Անտոշկան, Լարիսկան և Դենիսկան։ Սակայն մուլտֆիլմի հերոս տղան, չնայած բնավորությամբ նման է Անտոշկային, բայց կոչվել է Դենիսկա` Լարիսկայի հետ հանգի համար։ Տարբերվում է նաև հերոսների տարիքը. գրքում հիշատակվում է, որ Լարիսկան դեռևս պիոներ չէր (այսինքն, հոկտեմբերիկ էր), և համապատասխանաբար, Դենիսկայից և Անտոշկայից փոքր էր։ Մուլտֆիլմում Լարիսկան և Դենիսկան երկուսն էլ ասում են, որ իրենք պիոներներ են, և դատելով արտաքինից, նրանք նույն տարիքին են։

Նկարահանող խումբԽմբագրել

Սցենարի հեղինակ Ալլա Գրաչյովա
Ռեժիսորներ Ալլա Գրաչյովա, Կոնստանտին Չիկին
Բեմադրող նկարիչներ Ժաննա Պոկուլիտայա, Տ. Չյորնի
Կոմպոզիտոր Լեոնիդ Վերբիցկի
Օպերատոր Անատոլի Գավրիլով
Իգոր Պոգոն
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Իվան Դավիդով, Ալեքսանդր Լավրով, Մարկ Դրայցուն, Ալեքսանդր Մազաև, Վալենտին Կուշներյով, Ադոլֆ Պեդան, Ելենա Մալաշենկովա, Միխայիլ Տիտով, Նինա Չուրիլովա, Կոնստանտին Չիկին, Եֆրեմ Պրուժանսկի
օգնականներ Ա. Տիշչենկո, Վ. Ռյաբկինա, Ե. Լուսկո, Յունա Սրեբնիցկայա, Ա. Նազարենկո, Ա. Վոստրեցով, Ս. Տեսլենկո, Ի. Պրավդինա, Ա. Մուխին
Դերերը հնչյունավորել են Լինա Բուդնիկ, Լյուդմիլա Իգնատենկո, Լյուդմիլա Կոզուբ, Վլադիմիր Կորշուն
Խմբագիր Սվետլանա Կուցենկո
Տնօրեն Իվան Մազեպա

ՎերաթողարկումԽմբագրել

Մուլտֆիլմը երկու անգամ պաշտոնապես վերաթողարկել է.

  • «Ես սիրում եմ մուլտֆիլմեր-9։ Մորու աշխարհի գաղտնիքը» հավաքածուի մեջ, թողարկվել է VHS ձևաչափով, 2001 թվականին, «ՎիդեոՍերվիս» կոնցերնի կողմից[2]։
  • «Երեք պանկ։ Մուլտֆիլմերի հավաքածու» ժողովածոի մեջ, թողարկվել է DVD ձևաչափով, 2006 թվականին, «Մաստեր Թեյփ» ընկերության կողմից[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել