Մորոզովսկի գավառագիտական թանգարան

Մորոզովսկի գավառագիտական թանգարան (ռուս.՝ Морозовский краеведческий музей), թանգարան Ռուսաստանի Ռոստովի մարզի Մորոզովսկի շրջանի Մորոզովսկ քաղաքում։ Բացվել է 1994 թվականին նույն թվականին կառուցված շենքում։

Մորոզովսկի գավառագիտական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՌոստովի մարզ
ՎայրՄորոզովսկ
Հիմնադրվել է1994
Կայքmorozovsk-museum.ru
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանի հասցեն`Ռոստովի մարզ, Մորոզովսկ, Լենինի փողոց, 155 ա, 347210։

Պատմություն խմբագրել

«Մորոզովսկի գավառագիտական թանգարանը» մունիցիպալ բյուջետային մշակութային հաստատություն է Մորոզովսկի կենտրոնում։ Թանգարանի շենքը կառուցվել է XX դարի սկզբին նախկին Լյուբիմովի խուտորի ծայրամասում։ Սկզբում շենքում տեղակայվել է վաճառական Սեկրետևի կրպակը, որտեղ ապրանքներ էին վաճառում (աղ, ցորեն) և ոսկուց արտադրանքներ։ Շենքում կար մեծ նկուղ (ամբողջ տարածքում)։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, 1919 թվականից սկսած, շենքում տեղավորվել է գրենական պիտույքների խանութ։

Հայրենական պատերազմի տարիներին՝ 1942 թվականի հուլիսի 14-ից մինչև 1943 թվականի հունվարի 4-ը գերմանական օկուպացիայի ժամանակ, շենքը եղել է պահեստ, հետպատերազմյան տարիներին՝ կոշիկի խանութ։

Շենքը գավառագիտական թանգարանին հանձնելու որոշումը կատարվել է 1992 թվականին։ Երկու տարի է շենքը վերազինել են որպես թանգարան, ձևավորել ցուցադրությունները։ Մորոզովսկի գավառագիտական թանգարանը բացվել է 1994 թվականի հունիսի 19-ին։ Թանգարանը ներկայացնում է քաղաքի, տարածաշրջանի և նրա բնակիչների կյանքի պատմությունը։ Այստեղ կարելի է տեսնել Մորոզովսկի շրջանի տարածքից հայտնաբերված հնագիտական մնացորդներ, հավաքված են պատմությանը, մշակույթին, ազգային բանահյուսության հերոսներին առնչվող նյութեր, ռուսների, կիրգիզների, ղազախների, թուրքմենների, ուզբեկների ինքնատիպ ժողովրդական արվեստին։ Թանգարանում կարելի է տեսնել իրական կիրգիզական խալաթ և ուզբեկական թասեր, տարածաշրջանի կենդանիների խրտվիլակներ, ատամանական իշխանության խորհրդանշաններ, տեղական արվեստագետների գեղանկարներ։

Գավառագիտական թանգարանում անցկացվում են ցուցահանդեսներ`«Մորոզովսկի շրջանում բնակվող ազգերի կենցաղային առարկաներ և կիրառական արվեստի ստեղծագործությունները»[1]։

Թանգարանի շենքի ճակատային մասում կան չորս հարթաքանդակներ, որոնք արտացոլում են տարածաշրջանի պատմությունը։ Երկու հարթաքանդակները պատկերում են դարբնոցը երկու դարբիններով, լծված երկու ցուլերով տափանում են հողը, մյուս երկու հարթաքանդակներում՝ պատկերված է զինված հեծյալ կազակը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  Արտաքին պատկերներ
  Մորոզովսկի գավառագիտական թանգարանի շենքը