Մորոզովներ (ռուս.՝ Морозовы), ռուս հնահավատ մանածագործ գործարար առևտրականների ընտանիք[1]։

Աբրամ Աբրամովիչ Մորոզով, Տիմոֆեյ Սավվիչ Մորոզով, Իվան Զախարովիչը, Վիկուլա Էլիսեևիչ Մորոզով (1860-ականներ)
Մորոզովների գերեզմանատունը Ռոգոժսկոյե գերեզմանատանը

Տոհմահայրը եղել է Սավվա Վասիլևիչ Մորոզովը (1770-1862), եղել է ճորտ, հովիվ, կառապան, վարձու ջուլհակ։ 1797 թվականին հիմնադրել է սեփական մետաքսագործական ձեռնարկությունը (Մոսկվայի մոտ, այժմ՝ քաղաք Օրեխովո-Զուևո1820 թվականին չորս որդիներով ազատագրվել է ճորտությունից։

1825-1840 թվականներին Մորոզովները հիմնել են 4 բամբակագործական ֆաբրիկաներ, որոնք XIX դարի 2-րդ կեսին վերաճել են խոշոր ընկերությունների։ Մորոզովներին պատկանող Նիկոլսկոյեի մանուֆակտուրայում է տեղի ունեցել Մորոզովյան գործադուլը (1885

Մորոզովներից առավել հայտնի է Նիկոլսկոյեի մանուֆակտուրայի տեր Սավվա Տիմոֆեևիչը (1862-19051885 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանը, մասնագիտությամբ՝ քիմիկոս։ Եղել է Մաքսիմ Գորկու մտերիմներից, Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի մեկենասը։ Համակրել է հեղափոխականներին։ Լինելով Մոսկվայի քաղաքային դումայի անդամ՝ 1905 թվականի հեղափոխության օրերին հանդես է եկել ռազմական ուժի գործադրման դեմ, պաշտպանել խաղաղ գործադուլների, ժողովների, միությունների իրավունքը։ Միաժամանակ նրա նախաձեռնությամբ 1905 թվականին կայացել է ֆաբրիկատերերի խորհրդակցություն, որտեղ մշակվել է գործադուլային շարժման դեմ համաձայնեցված գործողությունների ծրագիր։ Սավվա Մորոզովի հասարակական դիրքորոշման հակասականությունը, նաև հիվանդությունը, նրան հասցրել են անձնական ողբերգության (հեռացել է գործից, ինքնասպան եղել)։

Մորոզով եղբայրներ խմբագրել

Բոլոր Մորոզով որդիներն աշխատել են մորոզովյան գործարաններում։

  • Ելիսեյ Սավվիչ Մորոզով (1798-1868)
  • Զախար Սավվիչ Մորոզով (1802–1857
  • Աբրամ Սավվիչ Մորոզով (1806–1856)
  • Իվան Սավվիչ Մորոզով (1810–1864)
  • Տիմոֆեյ Սավվիչ Մորոզով (1823–1889)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Semenova, Natalya (2020). Morozov : the story of a family and a lost collection (անգլերեն). New Haven: Yale University. ISBN 978-0-300-24982-8.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 55