Մորթսեյֆ (անգլ.՝ Mortsafe), հարմարանք է, որը նախատեսված էր գերեզմանները դիակապտությունից և կողոպուտից պաշտպանելու համար և օգտագործվել է միայն Միացյալ Թագավորությունում։

Մորթսեյֆեր Շոտլանդիայի Փերթշիր կոմսության Լոգիերեյթի եկեղեցու գերեզմանոցում

Պատմություն խմբագրել

Բժիշկ ուսանողները անատոմիա ուսումնասիրելու համար կարիք են ունեցել դիակների։ Բացառությամբ այն սահմանափակ դեպքերի, երբ կառավարությունը այս նպատակի համար տրամադրել է մահապատժի ենթարկված հանցագործների դիակներ[1], 18-րդ դարում «հարություն տվողներն» ու «գիշերային բժիշկները» դիակների պակասը լրացրել են գերեզմանների կողոպուտի միջոցով և ստրուկների մարմինների օգտագործմամբ։

Գերեզմանները կողոպուտից պաշտպանելու նպատակով Մեծ Բրիտանիայում 1816 թվականին հորինել են մորթսեյֆը, որը պատրաստվում էր երկաթից, քարից կամ փայտից։ Մորթսեյֆերը հիմնականում երկաթյա ձողերից, մետաղյա թիթեղներից սարքված, կողպեքներով, բարդ և ծանր սարքեր էին, որոնցով ծածկվում էր գերեզմանը կամ դագաղը։ Դրանք երբեմն ժամանակավոր էին դրվում՝ մինչև վեց ամիս ժամանակով, մինչև որ դիակը կքայքայվեր և այլևս հետաքրքրություն չէր ներկայացնի կողոպտիչների համար։ Անգլիկան եկեղեցին երբեմն դրանք վարձով է տվել։

 
Mortsafe in Greyfriars Kirkyard, Edinburgh

Հաճախ Բրիտանական իշխանությունները աչք են փակել գերեզմանների կողոպուտի վրա, քանի որ վիրաբույժներին ու ուսանողներին «նյութ» էր հարկավոր բժշկական գիտելիքները զարգացնելու համար։ Իշխանությունը կողոպտման դեպքերի մասին հրապարակումները հասցրել են նվազագույնի, որ հանրությունը չիմանա, թե ինչ է կատարվում։ Գերեզմանների կողոպուտի տարածվող դեպքերը, անկարգությունների, գույքի վնասման և նույնիսկ սպանությունների պատճառ են դարձել։ 19-րդ դարի սկզբին մեկուսի գերեզմանոցներում դեռևս տեղի են ունեցել դիակների կողոպուտներ։ Շատ մարդիկ ներգրավված են եղել դիակներ գողանալու և դրանք նույնիսկ ծովով տեղափոխելու և բժշկական դպրոցներին վաճառելու գործում։ Բացահայտումները առաջացրել են հասարակության զայրույթը, հատկապես Շոտլանդիայում, որտեղ բառացիորեն հավատում էին հարությանը և մեծ ակնածանք կար մահացածների նկատմամբ։ Համաժողովրդական կարծիքն այն էր, որ մահացածները չեն կարող հարություն առնել ոչ լիարժեք վիճակում[2]։

Նախազգուշական միջոցներ խմբագրել

 
Մորթսեյֆեր Քլունի Կիրկյարդում

Բնակչությունը վճռական է տրամադրված եղել պաշտպանելու նոր հանգուցյալ ընկերների ու հարազատների շիրիմները։ Աղքատները սկսել են ծաղիկներ ու խճաքարեր դնել գերեզմաթնբերին՝ արտաշիրիմումը արագ հայտնաբերելու համար։ Ճյուղեր են խառը դրել հողի մեջ, որ քանդելը դժվար լինի։ Հարուստները հնարավորություն են ունեցել ծանր տապանաքարեր, պահոցներ, դամբարաններ և գերեզմանների շուրջ գտնվող երկաթյա վանդակներ տեղադրել։ Հաճախ դագաղաձև ծանր քարեր են դրել նոր գերեզմանների վրա։ Ընկերներն ու հարազատները հերթով հերթապահել են թարմ շիրիմների մոտ կամ օրվա մութ ժամերին գերեզմանների մոտ հերթապահողների են վարձել։ Էդինբուրգում պահպանվել է հերթապահների աշտարակներից մեկը՝ եռահարկ, պատուհաններով ամրոցատիպ շինություն։ Քաղաքներում հաճախ գերեզմաններին հետևողների խմբեր են ձևավորվել, որոնցից մեկը Գլազգոյում ունեցել է 2000 անդամ։ Գերեզմանններին հետևող շատ խմբեր օգտագործում էին Երիցական եկեղեցիներին կից շատ արարողատներ, բայց գերեզմանները շարունակում էին կողոպտվել[3]։

Պահոցներ և դիտաաշտարակներ խմբագրել

1820-ականներին Բարկի և Հեյրիի հանցագործությունների հրապարակայնեցումը բարձրացրել է վախի զգացողությունը հասարակության լայն շրջաններում։ Մոտավորապես այս ժամանակ Շոտլանդիայում՝ հանրային բաժանորդագրությամբ՝ դրա կանոններն և կանոնակարգերին հետևելով, սկսել են կառուցել պահոցներ` դիակները թաղումից առաջ պահելու համար։ Դրանցից մի քանիսը վերգետնյա էին, իսկ մյուսները` ամբողջովին կամ մասամբ ստորգետնյա։ Աբերդինշիր գյուղում, պահոցը շրջանաձև շենք է՝ հաստ, գամերով, փայտե արտաքին և ներքին երկաթյա դռներով։ Ներսում յոթ դագաղներ տեղավորելու համար կլոր սեղան կա։

 
Watchtower built in Dalkeith town cemetery, near Edinburgh, in 1827

Պահպանված նմուշներ խմբագրել

Պահպանված մորթսեյֆեր հիմնականում հանդիպում են եկեղեցիների բակերում և գերեզմաններում. որոնցից շատերը կոտրված են և ժանգոտվոած։ Արևելալոթիան հնահավաքների ընկերությունը դրանցից մեկը վերականգնել և համապատասխան բացատրագրով ցուցադրում է եկեղեցու գավթում,։ Թանգարաններում ցուցադրվում են մի քանի օրինակ, բայց հազվադեպ են բացատրությունները, թե դրանք ինչ են կամ ինչպես են օգտագործվել։ Մորթսեյֆերին և այլ պաշտպանիչ սարքերին վերաբերյալ որոշ փաստաթղթեր, դեռևս առկա են գրադարաններում։ Գլազգոյի Անատոմիայի մոտակա դպրոցից 30 մղոն հեռավորության վրա՝ Ստերլինգի հին Աբերֆոյլի եկեղեցուն կից բավականին լավ վիճակում վիճակում երկու մորթսեյֆ կա։ Մեկն էլ կարելի է գտնել Աբերդինշիրի կոմսության Քիրկտթըն Սքեն բնակավայրի Սքեն ծխական եկեղեցու դռան աջ կողմում՝ մի փոքր ժանգոտված վիճակում։ Բավականին լավ վիճակում է նաև Ալֆորդից արևմուտք գտնվող Թուուի հեռավոր գյուղի եկեղեցական այգում գտնվոց մորթսեյֆը։ Tullibody-ը, ինչպես նաև Հայտնի է Թուլիբոդիում գտնվող քարե դագաղը, որն ըստ արձանագրության, ունեցել է երկաթե պատյան[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Holder, Geoff (2010). Scottish Bodysnatchers. Stroud : The History Press. 978-0-7524-5603-4
  2. W Roughead, ed., Burke And Hare, Notable British Trials Series, William Hodge and Company Limited 1948, p.3:
  3. «In the Victorian Era, These Strange Mortsafes Were Contraptions Designed to Protect Graves From Disturbance» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.
  4. Hallen, A. W. Cornelius (1889). Northern notes and queries or the Scottish antiquary. Vol. 3. Edinburgh: David Douglas. էջ 20. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել