Մորգենշտերն (գերմ.՝ Morgenstern, բառացի` առավոտյան աստղ}}) սառը հարվածող և փշրող գործողության զենք` մետաղյա գնդակի տեսքով, որի ծայրին մետաղյա փշեր են[1]։ Օգտագործվում է որպես գուրզ։ Այդպիսի ծայրը մեծապես ավելացնում էր զենքի քաշը. ինքնին մորգենշտերնը կշռում էր ավելի քան 1,2 կգ, ինչը ուժեղ բարոյական ազդեցություն ունենում թշնամու վրա՝ վախեցնելով նրան իր տեսքով։

Մորգենշտերն (կենտրոնում). Վենդելին Բեհայմի «Զենքի հանրագիտարան», (1890)
Ալբերտ Անքեր «Կաթնապուր ուտողները» (1869)

Պատմություն խմբագրել

Բացի գուրզ մորգենշտերնից, նաև տարածված էր «շղթայական մորգենշտերնը», որի մեջ սրածայր գունդը շղթայի միջոցով միացված էր երկար բռնակին։ Չնայած մորգենշտերնի օգտագործումը մեծացնում էր հակառակորդին հասցված վերքերի խստությունը, սակայն այն շատ դժվարացնում էր զենքը կրելը, քանի որ նրա փշերը խանգարում էին ճշգրիտ հարվածին, կառչելով առարկաներից և հաճախ խրվում վահանի կամ զրահի մեջ։

 
շղթայով մորգենշտերն

Մորգենսթերն են նաև անվանում կարճ փայտե կամ մետաղյա սրածայր գուրզ` ոչ շատ երկար բռնակով և բշտիկի պես ցցված գնդաձև հարիչով։ Նման զենքերը մինչև 15-րդ դարի կեսերը մասնավորապես ծառայել են շվեյցարական հետևակայիններին[2]։ Իրենց արտադրության հեշտության շնորհիվ մորգենշտերնը հայտնի էր Գերմանիայում Գյուղացիական պատերազմների ժամանակ։ Բացի հետևակային մորգենշտերնից, գոյություն ուներ նաև հեծելազորի մորգենշտերն՝ կարճ բռնակի վրա։ Որոշ հեծելազորային մորգենշտերներ համակցված էին հրածանների հետ[3] Օգտագործվել է որպես խրամատային զենք գերմանական բանակում մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վենդելին Բեհայմ. Զենքի հանրագիտարան
  2. http://militera.lib.ru/science/oman_c01/text.html | Չարլզ Օման. Ռազմական արվեստը միջնադարում
  3. https://books.google.ca/books?id=VEwBAAAAQAAJ&printsec=frontcover#v=onepage&q&f=false Դեմին Օգյուստ. Զենքի և զրահի պատկերազարդ պատմություն