Մովսես Կարապետյան
Մովսես Կարապետյան (հունվարի 2, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, 1996 և 1997 թվականների Եվրոպայի պատանիների առաջնությունների բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնությունների չեմպիոն և մրցանակակիր։ Հանդես է եկել կիսամիջին (մինչև 69 կգ) և միջին (մինչև 74 կգ) քաշային կարգերում։ Մարզվել է Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ։ 2000 թվականին Մոսկվայում և 2001 թվականին Ստամբուլում կայացած Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր, 2005 թվականին Վառնայում կայացած Եվրոպայի առաջնության հաղթող[1]։
Մովսես Կարապետյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ազգություն՝ | Հայ |
Մասնագիտացում՝ | Հունահռոմեական ըմբիշ |
Երկիր՝ | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 2, 1978 (46 տարեկան) |
Ծննդավայր՝ | Երևան, Հայաստան |
Հասակ՝ | 170 սանտիմետր |
Քաշ՝ | 71,5 ± 3 կիլոգրամ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «MOVSES KARAPETYAN - CHAMPION OF EUROPE». armtown.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.