Մոսկվա քաղաքի օր (ռուս.՝ День города Москвы ), ամենամյա համաքաղաքային տոն։ Նշվում է սեպտեմբերի առաջին կամ երկրորդ շաբաթ օրը[1]։ Հիմնական տոնակատարությունները ավանդույթի համաձայն անցնում են Տվերսկի փողոցի վրա, Կարմիր հրապարակում, Վասիլևսկի սպուսկում, Պոկլոննայա և Վորոբևյան լեռներում, ժողովրդական զբոսահանդեսները և համերգները տեղի են ունենում ամբողջ քաղաքում։ Քաղաքի օրը ավարտվում է տոնական հրավառությամբ[2]։

Մոսկվա քաղաքի օր

ՏեսակDay of the Town?
Ամսաթիվ1847
Շաբաթվա օրշաբաթ
Տոնվում է Ռուսաստան

Պատմություն խմբագրել

Ռուսական կայսրություն խմբագրել

 
Հրապարակախոս Կոնստանտին Ակսակով, Մոսկվայի 700 ամյակին նվիրված տոնակատարության գաղափարի հեղինակ

Առաջին անգամ քաղաքի օրվա տոնակատարությունները Մոսկվայում տեղի են ունեցել 1847 թվականին՝ քաղաքի 700-ամյակին նվիրված։ Տոնի գաղափարն պատկանել է հրապարակախոս-սլավոնաֆիլներին, որոնց թվում են պատմաբաններ Կոնստանտին Ակսակովը և Միխայիլ Պոգոդինը։ Պատմաբան Իվան Զաբելինը նշել է Մոսկվայի մասին առաջին հիշատակման ամսաթիվը՝ 1147 թվականի ապրիլի 4։ Նույն ժամանակ, 1846 թվականին «Մոսկովյան վեդոմոստի» թերթում լույս է տեսնում Կոնստանտին Ակսակովի «700-ամյա» հոդվածն, որն վեճեր է առաջացրել քաղաքի պատմական նշանակության մասին[3]։ Հոբելյանի տոնակատարության գաղափարը խրախուսել են Մոսկվայի միտրոպոլիտ Ֆիլարետը և գեներալ-նահանգապետ Ալեքսեյ Շչերբատովը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Перечень праздничных, памятных дней, дней проведения торжественных и иных мероприятий, к которым на территории города обеспечивается праздничное и тематическое оформление» (PDF). Официальный сайт Мэра Москвы. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
  2. «День города: как и где отмечать праздник». НТВ. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
  3. «История празднования Дня города Москвы. Досье». ТАСС. 2017 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  4. «Торжество народное». Аргументы и факты. 2007 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.