Մոսկվայի վաճառականների ընկերության շենք

Մոսկվայի վաճառականների ընկերության շենք (ռուս.՝ Дом Московского купеческого общества), շենք-տեսարժանություն Մոսկվայում (Ռուսաստան)[2]։ Հասցեն՝ Սոլյանկա փողոց, տուն 1, շինություն 1։

Մոսկվայի վաճառականների ընկերության շենք
Տեսակշինությունների համալիր և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԲասմաննի շրջան
Ճարտարապետական ոճնեոդասականություն
Հիմնադրված է1912
ՃարտարապետՎլադիմիր Վլադիմիրովիչ Շերվուդ և Իվան Գերման
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Մոսկվայի վաճառականների ընկերության շենքը մշակութային ժառանգության օբյեկտ է (գրանցման համար՝ 7737287000)[2]։

Պատմություն խմբագրել

Այս վայրում XVII դարում գտնվում էր Աղի ձկնանոցը։ Այնտեղ նկուղներում պահվում էր աղ[2]։

XX դարում ձկնանոցը քանդվել է, և այդ տարածքում կառուցվել է Մոսկվայի վաճառականների ընկերության շենքը[2]։

1912 թվականին ավարտվել է շինարարության առաջին կեսը[2]։

1913 թվականին բակում կավե սափորի մեջ հայտնաբերվել է գանձ (13 ֆունտ 81 մսխալ. դա մոտավորապես Իվան IV-ի, Ֆեոդոր Իվանովիչի, Բորիս Ֆեոդորովիչի ժամանակների 9 հազար կոպեկ է)։ Գանձը զննել է Հնագիտական հանձնաժողովը և վերադարձրել գտնողին[2]։

1915 թվականին տան կոմպոզիցիան ամբողջությամբ ավարտվել է։ Այն բնակելի է մինչ օրս[2]։

Ճարտարապետություն խմբագրել

Աղի ձկնաբակը կառուցված էր փակ կարեի տեսքով և շրջապատված էր քարե պարսպով[2]։

Մոսկվայի վաճառականների ընկերության շենքի ճարտարապետներն են Վլադիմիր Շերվուդը, Իվան Գերմանը և Ա. Սերգեևը։ Տունը 6-հարկանի մասնաշենքերի համակառույց է։ Երկու մակարդակի նկուղները կատարում են պահեստի գործառույթ։ Նախատեսված է օդափոխություն, առաջին հարկում խանութ է, մնացած հարկերը բնակելի են[2]։

Կառուցված է նեոկլասիցիզմի ոճով[2]։ Լայնակի մասնաշենքի ճակտոնը զարդարված է երկու համաչափ խորաքանդակներով, որոնք պատկերում են ձեռքին ծաղկեպսակով Փառքի այլաբանությունը[2]։

Շենքը զանգվածային մշակույթում խմբագրել

Մոսկվայի վաճառականների ընկերության շենքում հաճախ նկարահանվում են կինոնկարներ։ Մասնավորապես, այստեղ նկարահանվել են այնպիսի ֆիլմերի դրվագներ, ինչպիսին են «Եղբայրը», «Փշոտ ուղիով դեպի աստղերը»[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Приказ Департамента культурного наследия города Москвы № 601 от 29.07.2016
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 «Дом Московского купеческого общества» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ ապրիլի 11-ին.