Մոսկվայի դիզայնի թանգարան
Մոսկվայի դիզայնի թանգարան (ռուս.՝ Московский музей дизайна), 2012 թվականի մայիսին Մոսկվայում հիմնված մասնավոր մշակութային կազմակերպություն[1]։

Թանգարանի պատմությունը Խմբագրել
Թանգարանի բացումը կատարվել է 2012 թվականի նոյեմբերի 29-ին «Մանեժ» Կենտրոնական ցուցադրական դահլիճում (ռուս.՝ ЦВЗ «Манеж») «50-80-ականների խորհրդային դիզայնը» ցուցահանդեսով[2]։ Թանգարանը հիմնվել է մի խումբ արվեստագետների, դիզայներների, լրագրողների, ճարտարապետների ջանքերով[3]։ Հիմնական նպատակը՝ ռուսական դիզայնի զարգացումy, լուսավորական աշխատանքը մշակույթի վիզուալ ճյուղերում և միջազգային համագործակցությունը։
Հետաքրքիր փաստեր Խմբագրել
- Մոսկվայի դիզայնի թանգարանի ֆիրմային ոճը մշակել են LAVA Amsterdam ստուդիայի հոլանդացի դիզայներները[2]։
- Նախապես թանգարանի նյութերը պետք է ցուցադրվեին հատուկ ավտոբուսում, բայց Մոսկվայի մշակույթի դեպարտամենտը 2012 թվականի հուլիսին «Մանեժ» Կենտրոնական ցուցադրական դահլիճի վերնահարկում 500 մ² տարածք տրամադրեց թանգարանին՝ մշտական ցուցադրության համար։
- Ավտոբուսի գաղափարը մնաց, որպես շարժական ցուցադրական տարածք՝ այլևս թանգարան գնալ պետք չէ, թանգարանը կգա քո մոտ կոնցեպցիայով[2]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Մոսկվայի դիզայնի թանգարանի պաշտոնական կայքը
- ↑ 2,0 2,1 2,2 Гринкруг О. Директор музея дизайна: все начиналось с овощного ларька // ՐԻԱ Նովոստի. սեպտեմբերի 17, 2012. (ռուս.)
- ↑ Jim Lewis New Kids On the Bloc // The New York Times Style Magazine. — 2012, հոկտեմբերի 30 (ռուս.)