Մոռենի կովկասյան
Մոռենի կովկասյան | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Rubus caucasicus
Focke
|
Մոռենի կովկասյան (լատին․՝ Rubus caucasicus Focke), վարդածաղկավորների կարգի, վարդազգիների ընտանիքի փոքր թուփ։
Նկարագրություն խմբագրել
Փոքր, տերևաթափ թուփ է, աղեղնաձև, գլանաձև կտրվածքով ճյուղերով, մազմզուկապատ կամ մերկ անպտուղ ընձյուղներով, կեռ փշերով և շիկավուն գեղձիկներով։ Տերևները, եռաբաժան են կամ հնգաբաժան, գլանաձև, թաղիքամազմզուկապատ տերևակոթուններով, ծածկված գեղձիկներով և փշերով, ամուր կաշվեկերպ, վերևից մերկ, ներքևից նուրբ թաղիքավոր, սուր ատամնաեզր, ծայրային տերևիկը 8 սմ երկարությամբ, լայն հակառակ ձվաձև, սրտաձև հիմքով, կողմնայինները կարճ կոթունավոր, թեք կտրված հիմքով։ Պտղաբերող շիվերը թեթևակի անկյունավոր են կամ ակոսավոր, ավելի մանր տերևավոր։ Ծաղկաբույլերն ուղղաձիգ են, մազմզուկապատ, ծաղիկները սպիտակ են, 1,5-2 սմ տրամագծով։ Պտուղները սև են, լայն ձվաձև, 2-2,5 սմ տրամագծով, համեղ։
Տարածվածություն խմբագրել
Տարածված է Կովկասում։ Հանդիպում է մեր հանրապետության հյուսիսարևելյան շրջաններում, Արարատյան դաշտի նախալեռնային գոտում, Ջանգեզուրում, Մեղրիում, միջին և վերին լեռնային գոտիներում, թփուտների մեջ, անտառների եզրերին, գետափերին։
Կիրառությունը խմբագրել
Էկոլոգիական խումբը VI: Մշակության հավանական շրջանները 9-10, 18-20, 23-25,28, 32[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 392։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոռենի կովկասյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոռենի կովկասյան» հոդվածին։ |