Մոռացված կրակ (անգլ.՝ «Forgotten Fire»), Ադամ Բաղդասարյանի վեպը, որը լույս է տեսել 2002 թվականին[2]։ Գիրքը հիմնված է իրական պատմության վրա և պատմում է 1915-1923 թվականներին Հայոց ցեղասպանությունը վերապրած փոքրիկ տղայի՝ Վահան Քենդերյանի մասին[3]։ Այն անցել է Ազգային գրական մրցանակաբաշխության, Երիտասարդական գրականության ազգային մրցանակաբաշխության և IRA մանկական գրականության և ընթերցանության մրցանակաբաշխության եզրափակիչ[4]։

Մոռացված կրակ
անգլ.՝ Forgotten Fire
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևվեպ
Բնագիր լեզուանգլերեն[1]
Հրատարակվել է2002

Սյուժե խմբագրել

1915 թվականին Վահան Քենդերյանը՝ հարուստ հայ ընտանիքի կրտսեր որդին, բարեկեցիկ կյանք է վարում Թուրքիայում։ Սակայն այդ անվտանգ աշխարհը փլուզվում է, երբ ընտանիքի որոշ անդամներ առևանգվում են, իսկ մյուսները սպանվում են նրա աչքի առաջ։

Վահանը կորցնում է իր տունն ու ընտանիքը և ստիպված է ապրել այնպիսի կյանքով, որի մասին երբեք չի էլ պատկերացրել։ Վահանի անհավատալի ուժն ու ոգին օգնում են նրան դիմանալ՝ նույնիսկ իմանալով, որ ամեն օր կարող է վերջինը լինել իր համար։

Կերպարներ խմբագրել

  • Վահան Քենդերյանը վեպի գլխավոր հերոսն է։ Վեպի ողջ ընթացքում Վահանն անցնում է բազում դժվար փորձությունների միջով՝ մինչև հասնելն իր վերջնական նպատակակետ՝ Կոստանդնուպոլիս, որտեղ կարող է ապահով լինել։ Նա փախչում է թուրք զինվորներից, խլություն է կեղծում, վերապրում է ընտանիքի անդամների սպանությունը։ Վահանը հայերից ամենահիանալին կամ համարձակը չէ, բայց բարեբախտաբար այդ ճանապարհին նրան շատ մարդիկ են օգնում։
  • Սիսակ Քենդերյանը Վահանի եղբայրն է, ում մահամերձ գտնում են փողոցում։
  • Արմենուհի Քենդերյանը Վահանի քույրն է, որը թույն է խմում, որպեսզի խուսափի թուրք զինվորների կողմից բռնության ենթարկվելուց։
  • Օսկինա Քենդերյանը Վահանի քույրն է, որից նա բաժանվում է, բայց հետագայում նորից գտնում է։
  • Մումփրե Քենդերյանը Վահանի հորեղբայրն է, որը մեղադրվել է հեղափոխականություն կազմակերպելու մեջ և վերադառնալուց անմիջապես հետո անհետացել է տնից։
  • Սելիմ բեյին կոչում են «Հայերի դահիճ»։ Վանի նահանգապետն է ու հազարավոր հայերի մահվան պատասխանատուն։
  • Դիրան Քենդերյանը Վահանի ավագ եղբայրն է, որին սպանում են թուրք զինվորները գրքի հենց սկզբում։
  • Սարգիս Քենդերյանը Վահանի հայրն է, որին ընտանիքի մյուս անդամներից շուտ են տանում, և որը զոհվում է անհայտ կերպով։
  • Թումիա Քենդերյանը Վահանի տատն է, որը սպանվում է Տիգրիս գետի ափին։
  • Տավել Քենդերյանը Վահանի մյուս ավագ եղբայրն է, որին սպանում են թուրք զինվորները։
  • Պատուն Վահանի ընկերն է։

Արձագանքներ խմբագրել

«Մոռացված կրակը» դրական արձագանքներ է ստացել Kirkus Reviews-ից[5] Publishers Weekly-ից[6] and Booklist-ից[7]։ Գիրքը ստացել է հետևյալ գնահատականները.

  • Երիտասարդական գրականության ազգային գրական մրցանակի եզրափակչի մասնակից (2000)[8],
  • Ընդգրկվել է Ամերիկյան գրադարանային ասոցիացիայի կազմած՝ երիտասարդների համար լավագույն գրքերի տասնյակում (2001)[9],
  • Popular Paperbacks for Young Adults (2003)[10],
  • Հայտնի գրքեր քոլեջ ընդունվողների և ողջ կյանքի ընթացքում սովորողների համար (2009)[11][12],
  • IRA Children's Literature and Reading Notable Book for a Global Society[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Ադամ Բաղդասարյանի «Մոռացված կրակ» վեպը
  3. «Forgotten Fire». Armenian National Institute.
  4. 4,0 4,1 Reilly, Mary Ann; Gangi, Jane M.; Cohen, Rob (2010). Deepening Literacy learning : art and literature engagements in K-8 classrooms. Charlotte, NC: Information Age. էջ 326. ISBN 1607524589.
  5. «Forgotten Fire». Kirkus Reviews. 2010 թ․ մայիսի 20. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. «Children's Book Review: The Forgotten Fire by Adam Bagdasarian, Author». Publishers Weekly (անգլերեն). 2000 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. «Forgotten Fire». Booklist. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. «Forgotten Fire». National Book Foundation (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին.
  9. «2001 Top Ten Best Books for Young Adults». Young Adult Library Services Association (YALSA) (անգլերեն). 2007 թ․ հուլիսի 30. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. «Popular Paperbacks for Young Adults 2003». Young Adult Library Services Association (YALSA) (անգլերեն). 2006 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. «Outstanding Books for the College Bound and Lifelong Learners». American Library Association. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  12. «Forgotten Fire: A Novel | Awards & Grants». American Library Association. 2009. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)