Մոն դը Կա (ֆր.՝ Mont des Cats), կովի կաթից պատրաստված ֆրանսիական եփած մամլված պանիր։

Մոն դը Կա
ֆր.՝ Mont des Cats
MontsdesCats fromage.jpg
Տեսակպանիր կովի կաթից, ֆրանսիական պանիր, պինդ անեփ պանիր և արտադրական պանիր
Առաջացման երկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏարածաշրջանՄայեն
Կաթկովի կաթ
Պաստերիզացումչկա
Հասունացման ժամանակաշրջան2 ամիս խոնավ նկուղում
Ճարպեր40 - 45 %
Ձևշրջան
ԱնունովMont des Cats?
Commons-logo.svg Mont des Cats (cheese) Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Պանիրը հնարվել է 1816 թվականին Վրատ Սպենսենյա աբբայության վանականների կողմից Մայեն դեպարտամենտում[1][2]։ Պանիրն արտադրվել է 1890 թվականից[3]։

ՊատրաստումԽմբագրել

Մոն դը Կա պանիրը հասունանում է խոնավ նկուղներում 2 ամիս շարունակ[2]։ Հասունացման գործընթացի ժամանակ պանիրը լվանում են աղաջրով, որը պարունակում է «Bíxa orellána» ծաղկի սերմերի բնական երանգը, ինչի շնորհիվ պանիրը ստանում է նարնջագույն գույն[2][4]։

Տարեկան արտադրվում է 220 տոննա Մոն դը Կա[1]։

ՆկարագրությունԽմբագրել

Պանրի գլուխը, որը պատված է ոսկեգույն կեղևով, ունի շրջանաձև տեսք։ Դրա տրամագիծը 20 սմ է, հաստությունը 4-5 սմ, քաշը մոտավորապես 1,8 կգ է։ Յուղայնությունը՝ 40–45 % է։ Կիսակարծր նարնջագույն միջուկն ունի փոքր անցքեր։ Պանիրն ունի նուրբ համ[2]։

Մոն դը Կա պանիրը լավագույնս համապատասխանում է չոր սպիտակ մշկընկույզի գինիների[1] կամ սպիտակ Graves–ների հետ[2]։

Պանիրն օգտագործում են նաև առավոտյան սուրճի հետ[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Словарь сыров. Мон-де-Ка» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-04-21-ին։ Վերցված է 2011-08-19 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Мон-де-Ка на сайте Гастроном.ру» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-04-21-ին։ Վերցված է 2011-08-19 
  3. http://www.cheese.com/abbaye-du-mont-des-cats/
  4. http://www.fromages.com/en/fromage/11-abbaye-du-mont-des-cats

Արտաքին հղումներԽմբագրել