Մոնոթեմատիզմ , երաժշտական ստեղծագործության կառուցման սկզբունք, որ հիմնված է միայն մեկ թեմայի կամ թեմաների միայն մեկ ամբողջության բազմակողմանի մեկնաբանման վրա։ Մոնոթեմատիզմը գոյանում է, օրինակ, սոնատա-սիմֆոնիկ շարքի մասերը միևնույն թեմայով միավորելու դեպքում։ Մոնոթեմատիզմի սկզբունքը առաջին անգամ օգտագործել է Լ․ Բեթհովենը իր 5-րդ սիմֆոնիայում, բարձր զարգացման հասել ծրագրային երաժշտության մեջ։ Մոնոթեմատիզմ հետևողականորեն կիրառել են Հ․ Բեռլիոզը («Ֆանտաստիկ սիմֆոնիա», «Հարոլդը Իտալիայում»), Ֆ․ Լիստը («Պրելյուդներ», «Ֆաուստ-սիմֆոնիա», սի-մի-նոր սոնատ)։ Հետագայում Մոնոթեմատիզմը գործածվել է ավելի ազատ զուգակցվելով երաժշտական զարգացման այլ սկզբունքների հետ (Չայկովսկու 4֊րդ, 5-րդ, Մեն Սանսի 3-րդ, Դվորժակի 9-րդ, Սկրյաբինի, Շոստակովիչի 7-րդ և այլ սիմֆոնիաները)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 714 CC-BY-SA-icon-80x15.png