Մոնի Մարկ (ֆրանս.՝ Mony Marc), բելգիացի երգչուհի։

Մոնի Մարկ
Ծնվել է1930-ականներ
Քաղաքացիություն Բելգիա
Մասնագիտություներգչուհի

Եվրատեսիլյան առաջին՝ Եվրատեսիլ 1956 երգի մրցույթում ներկայացրել է Բելգիան «Le Plus Beau Jour De Ma Vie» («Իմ կյանքի ամենագեղեցիկ օրը») երգով։

Կենսագրություն

խմբագրել

Մոնին երգիչ Ֆուդ Լեկլերկի հետ 1956 թվականին հաղթող է ճանաչվել եվրատեսիլյան երգի առաջին մրցույթի մասնակիցներին որոշելու նպատակով անցկացված ազգային մրցույթում և իրավունք է նվաճել ներկայացնելու Բելգիան Եվրատեսիլ 1956 երգի մրցույթում[1][2]։ Այստեղ նա հանդես է եկել «Le Plus Beau Jour De Ma Vie» («Իմ կյանքի ամենագեղեցիկ օրը») երգով։ Նկատի առնելով, որ եվրատեսիլյան առաջին մրցույթում որոշվել է միայն հաղթողը, համարվել է, որ մրցույթի մնացած մասնակիցները գրավել են երկրորդ տեղը[3]։

Մոնին այդ ժամանակից սկսած ընդհուպ մինչև 1966 թվականը սինգլներ, ալբոմներ է թողարկել[4][5], որից հետո ավարտել է իր երաժշտական կարիերան։

Սինգլներ

խմբագրել
  • La charmante chanteuse (1952)
  • Je ne sais pas pourqoi (1954)
  • Le plus beau jour de ma vie (1956)
  • Bal de Vienne (1958)
  • Nick Nack Paddy Whack (1959)
  • L’auberge du 6e bonheur (1959)

Ալբոմներ

խմբագրել
  • Mony Marc chante (1966)
  • Les Crocodiles (1966)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Eurovision Artists: Nationale finale Eurovisie Songfestival».
  2. «Nationale finale 1956». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 6-ին.
  3. «Lugano 1956 - Eurovision Song Contest». eurovision.tv. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 6-ին.
  4. «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.
  5. «Mony Marc Discography - UK - 45cat». www.45cat.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել