Մոնել-մետաղ
Մոնել (ամերիկյան արդյունաբերող Էմբրոուզ Մոնելի անունով), նիկելի համաձուլվածքը պղնձի (27-29%), երկաթի (2-3%) և մանգանի (1,2-1,8%) հետ։ Մոնել-մետաղից պատրաստում են շինվածքներ, որոնք պետք է օժտված լինեն մեծ կոռոզիակայունությամբ և մեխանիկական ամրությամբ։ Կիրառվում է արդյունաբերության քիմիա, նավաշինական, բժշկական, տեքստիլ և այլ ճյուղերում։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/df/Dog_tags.jpg/220px-Dog_tags.jpg)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնել-մետաղ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 701)։ ![]() |