Մոնադ (հուն․՝ μovας - միավոր, անբաժանելի), հասկացություն, որ նշանակում է կեցության պարզագույն հիմնատարր, անբաժանելի մաս։ Իդեալիստական ուսմունքներում ստացել է հոգեկանի նշանակություն և հակադրվել նյութական ատոմին։ Մոնադի մասին ամբողջական ուսմունք (մոնադաբանություն) է մշակել Դ․ Լայբնիցը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 700
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնադ» հոդվածին։