Մոյանոյի օրենք (իսպ.՝ La ley Moyano; կատ. La Llei Moyano), դարձավ կարևոր ուղղում համընդհանուր տարրական կրթության մասին օրենքին։ Հաստատվել է 1857 թվականի սեպտեմբերի 9-ին լիբերալ նախարար Կլոաուդիո Մոյանոյի կողմից և գործել է ընդհուպ մինչև Երկրորդ Իսպանական Հանրապետության կազմավորումը[1]։ Սա առաջին օրենքն էր որով պետությունը կարգավորեց ուսումնական ծրագրերը, կրթությանը միջամտություն ցուցաբերելու միջոցով։ 1855 թվականի սեպտեմբերի 9-ին թղթի վրա նա նախնական կրթությունը վերափոխեց համընդհանուր կրթության, դեռ ավելին խստորեն սահմանեց իսպանական լեզուն որպես միակ ուսուցման լեզու։ Այս սահմանափակումը, առավել ևս դրա եռանդուն ներդրումը, ալեկոծեց կատալոնական մտավորականությանը և բուրժուազիային և ի վերջո հասցրեց Կատալոնիայում խորը էթնոլեզվական պառակտմանը։

Մոյանոյի օրենք
Տեսակօրենսդրական ակտ
Իրավասությունը տարածվում էԻսպանիա
ՀեղինակClaudio Moyano?

Նախապատմություն խմբագրել

1733 թվականին Կարլ III-ը հրամանագիր ստորագրեց հասարակական վայրերում կատալոնական լեզվի օգտագործումը ձևականորեն արգելելու վերաբերյալ, սակայն Իսպանիային բնորոշ օրենքների կիրառման թույլ մակարդակը ընդհանուր առմամբ հանգեցրեց նրան, որ չնայած իսպաներեն լեզուն բավականին հայտնի էր Կատալոնիայի բնակչության լայն շրջաններին, դեռևս սահմանափակ էր օգտագործվում նախնական կրթության համակարգում։ Դեռ ավելին մինչև 19-րդ դարի սկիզբը նոտարական փաստաթղթերը և այլ տեղական փաստաթղթերը առավելապես կազմվում էին կատալոներեն լեզվով։ Այնուամենայնիվ 15-րդ դարից սկսած տարածաշրջանում բարձր համբավ ունեցողը իսպաներեն լեզուն էր։ Դրա արդյունքում կատալոներենը և իսպաներենը երկար ժամանակ ընկալվում էին որպես մեկ լեզվի տարբեր ոճաբանական սոցիոլեկտիկա։ Այս իրավիճակը պահպանվեց 15-րդ դարից մինչև 19-րդ դարի կեսերը։ Սկզբնական փուլում կատալոնական վերածնունդը առավելապես կրում էր թեմատիկ բնույթ,կատալոնացի գրողները ավելի շատ ժամանակ էին հատկացնում սեփական կատալոնյան թեմաներին, չնայած նրանց ստեղծագործությունների լեզուն ամենուր մնում էր կաստիլերենը, որը շարունակում էր ընկալվել որպես կատալոներենի առավել բարձր ոճաբանական բազմազանություն։ Այս համեմատաբար անվնաս երևույթի շրջադարձային վերջնակետը հանդիսացավ 1857 թվականի Մոյանոյի օրենքը, որի համաձայն ամբողջ Իսպանիայի տարածքում այսուհետև համընդհանուր տարրական կրթությունը պետք է իրականացվի բացառապես կաստիլերեն լեզվով։ Դրան ի պատասխան կատալոնական մտավորականությունը գիտակցաբար գնաց պառակտման, ոչ միայն համաիսպանական թեմատիկայով, այլ նաև իսպաներեն լեզվով[2]։

Գրականություն խմբագրել

  • Historia de la educación en España, tomo II, De las Cortes de Cádiz a la revolución de 1868. Ministerio de Educación, Libros de Bolsillo de la Revista de Educación. Madrid, 1979.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Delgado Criado, Buenaventura (1994). «La educación en la España Contemporánea, 1789-1975: Volumen 3: la educación en la España Contemporánea(1789-1975).». Publicaciones SM. Consultado el consultado el 21 de septiembre de 2008.
  2. Historia de la educación en España y América: La educación en la España contemporánea (1789-1975)

Արտաքին հղումներ խմբագրել