Մոմլաթ, գործվածք, որի մեկ կամ երկու կողմը պատվում է անջրաթափանց ծածկույթով․ չորացող բուսական ներկով (յուղաներկ մոմլաթ), խտացված բարձրաստիրոլային լատեքսներով (լատեքսային մոմլաթ) կամ պլաստիֆիկացված պոլիվինիլքլորիդով (պոլիվինիլքլորիդային մոմլաթ)։

Մոմլաթ

Ծածկույթները պարունակում են մեծ քանակությամբ լցանյութեր։ Մոմլաթի համար կիրառում են հարթ կամ խավոտ գործվածք, երբեմն փափկության համար այն փոխարինում են պորոլոնով։ Կիրառվում է կենցաղային կարիքների համար, պոլիգրաֆիայում, կարի, կահույքի արդյունաբերության մեջ, բժշկական նպատակներով և այլն։

Մոմլաթի 1 մ² զանգվածը կազմում է 300 - 400 գ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 699
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոմլաթ (գործվածք)» հոդվածին։