Մոլորակներ Նեպտունի ուղեծրից դուրս

Նեպտունը հայտնաբերելուց հետո 1846 թվականին կարծիք կար, որ նրա ուղեծրից դուրս կարող է լինել այլ մոլորակ։ XIX դարի կեսերին սկսվեցին նրա որոնումները։ 20-րդ դարի սկզբին Պերսիվալ Լոուելը ստանձնեց «X մոլորակի» որոնումը։ X մոլորակի վարկածով նա բացատրեց գազային հսկաների միջև եղած հաշվարկային և փաստացի տարբերությունները, մասնավորապես Ուրանի և նեպտունի, հաշվի առնելով, որ այդ շեղումները պայմանավորված են մեծ անտեսանելի 9-րդ մոլորակի գրավիտացիայով[1][2]։

Ժակ Բաբինե, տրանս-Նեպտունյան մոլորակի գոյության վարկածի առաջին հեղինակ

Թվում էր ՝ Պլուտոնի հայտնագործումը, որը 1930 թվականին ավարտել է Տոմբո Կլայդը, հաստատում է Լոուելլի վարկածը։ Մինչև 2006 թվականը Պլուտոնը պաշտոնապես համարվում էր 9-րդ մոլորակը։ 1978 թվականին պարզվեց, որ Պլուտոնի զանգվածը շատ փոքր է, որպեսզի նրա գրավիտացիան ազդի գազային հսկաների վրա։ Դա հանգեցրեց «10-րդ մոլորակի» հանդեպ կարճաժամկետ հետաքրքրության։ 1990-ականների սկզբին նրա փնտրտուքները համարյա դադարեցվեցին, քանի որ հետազոտական տվյալների արդյունքում, որոնք ստացվել են տիեզերական «Վոյաջեր» զոնդից։ Պարզվեց, որ Ուրանի օրբիտայի շեղումները բացատրվում են Նեպտունի զանգվածի թերագնահատմամբ[3]։ 1992 թվականից հետո, բազմաթիվ տրանս-Նեպտունյան օբյեկտների հայտնաբերման արձյունքում հարց առաջացավ, արժե արդյոք Պլուտոնը դիտարկել որպես մոլորակ, թե հնարավոր է նրան և նրա «հարևաններին» վերագրել օբյեկտների նոր դասին, ինչպես դա արվել է աստերոիդների պարագայում, չնայած որ այդ խմբի որոշ մեծ անդամներ սկզբում համարվում էին մոլորակներ։ 2006 թվականին միջազգային աստղագիտական միությունը Պլուտոնին և նրա խոշոր հարևաններին որակավորեց որպես գաճաճ մոլորակներ, որի հետևանքով Արեգակնային Համակարգում մնաց ընդամենը ութ մոլորակ[4]։

Ժամանակակից աստղագիտական համայնքը հիմնականում հակված է այն մտքին, որ «X մոլորակը», ինչպես նախապես համարվել էր, գոյություն չունի, կամ, առնվազն, հայտնաբերված չէ։ Նույնիսկ որոշ աստղագիտական շրջանակներում «X մոլորակ» տերմինով անվանում են Արեգակնային համակարգի արտաքին մասի ցանկացած չբացահայտված մոլորակ։

Առաջին վարկածներ խմբագրել

 
Պերսիվալ Լոուելլ, X մոլորակի գոյության վարկածի հեղինակ

1840-ականներին ֆրանսիացի մաթեմատիկ Ուրբեն Լեվերյեն, օգտվելով նյուտոնյան (դասական)մեխանիկայի օրենքներից, վերլուծեց Ուրանի օրբիտաների արատավորումը վերլուծեց և առաջադրեց վարկած, որ առաջացել են դեռ չբացահայտված մոլորակի գրավիտացիայով։ Լովերյեն հայտնաբերեց, թե ինչպիսին պետք է լինի այդ մոլորակի դիրքը երկնքում և ուղարկեց իր հաշվարկները գերմանացի աստղագետ Յոհան Գոտֆրիդ Գալլեն։ 1846 թվականի սեպտեմբերի 23-ին անմիջապես նամակը ստանալուց հետո, Գալլեն իր աշակերտի՝ Հենրիխ Լուի Դարրեի հետ հայտնաբերեցին Նեպտունը հենց այնտեղ, որտեղ նշել էր Լովերյեն[5]։ Բայց Ուրան և Նեպտուն գազային հսկաների շարժման մեջ նկատվում էին շեղումներ։ Նրանց գոյությունը վկայում է այն մասին, որ Նեպտունի օրբիտայից այն կողմ գոյություն ունի մեկ այլ մոլորակ։

Մինչև Նեպտունի հայտնագործումը կար մի գաղափար, որ բոլոր շեղումները բացատրել միայն մեկ մոլորակի առկայությամբ անհնար է։ Գանզենի կարծիքով Ուրանի շարժումը չի կարելի ամբողջությամբ բացատրել միայն մեկ տիեզերական մարմնի գոյությամբ, ինչի համար նա առաջարկեց, որ Ուրանի օրբիտայից դուրս կան ևս երկու մոլորակներ[6]։

X մոլորակ և Պլուտոն խմբագրել

1906 թվականին Լոուելլը, ձգտելով գտնել Ուրանի օրբիտայի դիրքի հանելուկների բացատրությունը, սկսեց մասշտաբային պրոյեկտ տրանս- Նեպտունյան մոլորակի նախագծի որոնումը։ Լոուելլը, օգտագործելով 5 դյույմանոց տեսախցիկ, խոշորացույցի օգնությամբ կատարել է ուսումնասիրություններ, բայց չգտավ ոչ մի մոլորակ։ Այդ ընթացքում Պլուտոնը գտնվում էր էկլիպտիկայի հարթությունից ավելի բարձր, որի համար որոնումների ընթացքում չհայտնաբերվեց։ Լոուելլից անկախ Պիկերինգը 1908 թվականին հայտարարեց, որ Ուրանի օրբիտայի շեղումները վերլուծելով, նա հայտնաբերել է 9-րդ մոլորակը։ Այդ հիպոթետիկ մոլորակը նա անվանեց «Օ մոլորակ», քանի որ նա հաջորդում է «N» տառին Նեպտուն։ Նա ունի միջին օրբիտային շառավիղ՝ 51.9 ա.մ.:

Պլուտոնի հայտնագործում խմբագրել

1930 թվականի սկզբին Տոմբոն իր որոնումները հասցրեց մինչև Երկվորյակ համաստեղություն։ 1930 թվականի փետրվարի 18-ին, աշխատելով մի ողջ տարի և ստուգելով մոտ 2 միլիոն աստղ, նա նկատեց շարժվող օբյեկտ նկարահանումների մեջ։ Դա բոլորի փնտրած X մոլորակն էր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ernest Clare Bower (1930). «On the Orbit and Mass of Pluto with an Ephemeris for 1931–1932». Lick Observatory Bulletin 15 (437): 171–178. Bibcode: 1931LicOB..15..171B
  2. Tombaugh (1946), p. 73.
  3. Tom Standage (2000). The Neptune File: A Story of Astronomical Rivalry and the Pioneers of Planet Hunting. New York: Walker. էջ 188. ISBN 978-0-8027-1363-6.
  4. «IAU 2006 General Assembly: Resolutions 5 and 6» (PDF). International Astronomical Union. 2006 թ․ օգոստոսի 24.
  5. Croswell (1997), p. 43
  6. Morton Grosser (1964). «The Search For A Planet Beyond Neptune». Isis. 55 (2): 163–183. doi:10.1086/349825. JSTOR 228182.