Մոզերի գենդերային պլանավորման շրջանակ

Մոզերի գենդերային պլանավորման շրջանակ (անգլ.՝ Moser Gender Planning Framework), գենդերային վերլուծության արագացման պլանավորման համար գործիք։ Այն ստեղծվել է Քերոլայն Մոզերի կողմից։ Նպատակն է ազատել կանանց ենթակայությունից և թույլ տալ նրանց հասնել հավասարության, արդարության, իրավունքների և հնարավորությունների ընդլայնման[1]։

Սան Պաուլոյի ֆավելաներ. Մոզերի գենդերային պլանավորման շրջանակի մեծ մասը ուղղված է Երրորդ աշխարհում կանանց պայմանների բարելավմանը:

Ծագումը

խմբագրել

1980-ականներին Մոզերը մշակել է «Գենդերային և զարգացման շրջանակը» (GAD) զարգացնելով պլանավորման մոտեցումը աշխատել է Լոնդոնի համալսարանի Զարգացման պլանավորման բաժնում (DPU)։ Քարեն Լևիի հետ աշխատելիս նա ընդլայնեց գենդերային քաղաքականությունը և պլանավորման մեթոդաբանությունը։ Մոզերը և Լևին 1986 թվականին հրապարակել են «Գենդերային պլանավորման տեսություն և մեթոդ. կանանց գործնական և ռազմավարական կարիքների բավարարում» որպես DPU աշխատանքային փաստաթուղթ[2]։ Այս պլանավորումը հիմնված է գենդերային դերերի և գենդերային կարիքների մասին Մոզերի հասկացությունների հիմա վրա, ինչպես նաև նրա այն տեսակետների վրա, թե ինչպես պետք է քաղաքականությունը մոտենա գենդերային խնդիրներին և պլանավորի զարգացումը[3]։

Տեսություն

խմբագրել

Մոզերի տեսանկյունը հետևում է «Գենդեր և զարգացում» մոտեցմանը` ընդգծելով գենդերային հարաբերությունների կարևորությունը։ Քանի որ WID-ը հիմնված է Հարվդի անալիտիկ համակարգի վրա, այն ներառում է իր մեջ քանակական փորձագիտական փաստերի հավաքածու։ Գնալով առաջ ուսումնասիրում է այն պատճառներն ու գործընթացները, որոնք հանգեցնում են հասանելիության և վերահսկողության համաձայնության։ Մոզերի ծրագիրը ներառում է գենդերային դերերի նույնականացում, գենդերային կարիքների գնահատում, տնային տնտեսության ներսում ռեսուրսների բաշխման վերահսկողություն և որոշումների կայացում, եռակի դերի պլանավորման հավասարակշռում, միջամտությունների տարբեր նպատակների տարբերակում և պլանավորման մեջ կանանց և գենդերային իրազեկ կազմակերպությունների ներգրավում[4]։ Ծրագրի հիմքում ընկած է գենդերային պլանավորման քաղաքականությունը և ենթադրում է, որ այդ գործընթացը լինելու է կոնֆիլկտային[5]։

Շրջանակը հիմնված է երեք հիմնական հասկացությունների վրա՝ կանանց եռակի դերը, գործնական և ռազմավարական գենդերային կարիքները և WID/GAD քաղաքականության մոտեցումների կատեգորիաները։ Եռակի դերը բաղկացած է վերարտադրողական, արտադրողական և հասարակական գործունեությունից։ Պրակտիկական կարիքներն այն անհրաժեշտություններն են, որոնց բավարարվելու դեպքում օգնում են կանանց ընթացիկ գործունեության մեջ։ Ռազմավարական կարիքները այն պահանջմունքներն են, որոնք բավարարվելու դեպքում փոխում են տղամարդկանց և կանանց միջև ուժերի հավասարակշռությունը։ WID/GAD քաղաքականության մոտեցման տարբեր կատեգորիաներ, որոնք կարող են տեղին լինել կամ չլինել, ներառում են բարեկեցություն (բաշխում վերևից ներքև), հավասարություն, աղքատության դեմ պայքար, արդյունավետություն և իրավունքների ևհնարավորություների ընդլայնում[2]։

Գործիքներ

խմբագրել

Կառուցվածքը տրամադրում է վեց գործիք։

  • Գործիք 1-ը սահմանում է գենդերային դերերը. ինչ են անում կանայք, տղամարդիկ, տղաները և աղջիկները տարբեր արտադրողական, վերարտադրողական և համայնքային կառավարման գործունեության մեջ։
  • Գործիք 2-ը սահմանում է կանանց գործնական և ռազմավարական կարիքները։
  • Գործիք 3-ը սահմանում է մուտքի և վերահսկման պրոֆիլը տնտեսական գործունեության ռեսուրսների և օգուտների համար։
  • Գործիք 4-ն ուսումնասիրում է նոր քաղաքականության, նախագիծի կամ ծրագրի ազդեցությունը երեք դերերի վրա։ Մեկ ոլորտին վերաբերող փոփոխությունը կարող է ազդել մյուսների վրա՝ դրական կամ բացասական իմաստով։
  • Գործիք 5-ն ուսումնասիրում է, թե ինչպես են բարեկեցության հիմնան վրա, հավասարության, աղքատության դեմ պայքարի, արդյունավետության կամ ընդյալնում է իրավունքը և կարիքները, որոնք կնպաստեն լուծելու գործնական կամ ռազմավարական պահանջներին։
  • Գործիք 6-ն ուսումնասիրում է, թե ինչպես կարող են այդ գործընթացում ներգրավվել կանայք և գենդերային իրազեկ կազմակերպություններն ու անհատները[1]։

Սահմանափակումներ

խմբագրել

Չնայած լայնորեն կիրառվող շրջանակը, այս կառուցվածքը ենթարկվել է որոշ քննադատությունների։ Գենդերային դերերի գաղափարը կարող է հակված լինել գենդերային հարաբերությունների հիմվան վրա։ Դա կարող է տալ կայուն հավասարակշռության զգացում, ընդունել յուրաքանչյուր մարդու բնականոն գործունեությունն ու իրավունքները, երբ իրականում առկա են շարունակական բանակցություններ, հակամարտություններ և փոխզիջումներ։ Շրջանակը չի դիտարկում ժամանակի ընթացքում սոցիալ-տնտեսական կառուցվածքի էվոլյուցիան և վերաբերում է միայն գենդերային անհավասարությանը և չի հաշվի առնում անհավասարության այլ տեսակների, ինչպիսիք են կաստային, դասակարգային կամ ռասայական[3]։

Նաիլա Քաբիրը պնդում է, որ եռակի դերը ջնջում է գործունեության և արդյունքի միջև տարբերությունը։ Օրինակ, երեխայի խնամքի արդյունքը կարող է ձեռք բերել մայրը տանը, համայնքային մանկապարտեզում կամ վճարովի մասնավոր կամ պետական ​​հաստատությունների միջոցով։ Նրանք շատ տարբեր են կանանց վրա ունեցած ազդեցության առումով[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Tool Name: Moser gender analysis framework and gender audit». World Bank. Վերցված է 2011 թ․ հունիսի 16-ին.
  2. 2,0 2,1 2,2 March, Candida; Smyth, Inés A.; Mukhopadhyay, Maitrayee (1999). A guide to gender-analysis frameworks. Oxfam. էջ 55ff. ISBN 0-85598-403-1.
  3. 3,0 3,1 «Moser's Gender Planning Framework». International Labour Organization: South-East Asia and the Pacific Multidisciplinary Advisory Team. Վերցված է 2011 թ․ հունիսի 16-ին.
  4. Van Marle, Karin (2006). Sex, gender, becoming: post-apartheid reflections. PULP. էջ 126. ISBN 0-9585097-5-1.
  5. «Gender Analysis Framework (3) – Moser's Framework». Chinese Women's Research Network. 2010 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 16-ին.

Լրացուցիչ ընթերցում

խմբագրել