Մոդուս

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Մոդուս (լատին․՝ modus - չափ, եղանակ, տեսակ), տրամաբանության, փիլիսոփայության և իրավագիտության (Մոդուս պրոսեդենդի, Մոդուս վիվենդի) մեջ օգտագործվող տերմին։ Ավանդական տրամաբանության մեջ մոդուս են անվանվում իլլոգիզմի (մտահանգման) տարատեսակները։ «Մոդուս»-ի հասկացությունը, եզրակացության կանոն իմաստով, գործածվում է նաև արդի ձևական (մաթեմատիկական) տրամաբանության մեջ։ Փիլիսոփայության մեջ մոդուսը, ի տարբերություն ատրիբուտի, բնորոշում է առարկայի անցողիկ հատկությունը, միասնականի դրսևորման ձևերի բազմազանությունը։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 669