Մոդուս վիվենդի
Մոդուս վիվենդի (լատին․՝ Modus vivendi), լատիներեն արտահայտություն, որը նշանակում է համաձայնություն հակադարձ տեսակետներով կողմերի միջև, երբ նրանք համաձայնում են չհամաձայնել՝ համաձայնություն անհամաձայնության պայմաններում։
Modus նշանակում է ձև, ուղի, եղանակ։ Vivendi (լատին․՝ vivere՝ ապրել բառից) նշանակում է ապրելը, կեցություն։ Միասին՝ ապրելու եղանակ (կենսաձև, կենսակերպ, կացութաձև), ինչը նշանակում է փոխհամաձայնություն վիճարկող կողմերի միջև, որը թույլ է տալիս շարունակել կյանքը։
Քաղաքականության մեջ
խմբագրելՔաղաքական հարաբերություններում մոդուս վիվենդին սովորաբար նշանակում է ոչ պաշտոնական և ժամանակավոր համաձայնություն։ Օրինակ, երբ երկու կողմերը, չնայած քաղաքական, պատմական կամ մշակութային անհամապատասխանությանը, վիճելի տարածքների շուրջ հասնում են մոդուս վիվենդիի, հաստատվում է նրանց տարբերությունների հարմարեցում անկանխատեսելի հանգամանքների համար։ Տերմինն այս իմաստով որպես քաղաքական փիլիսոփայության հիմնաքար օգտագործել է Ջոն Գրեյը։
Դիվանագիտության մեջ
խմբագրելԴիվանագիտական առումով մոդուս վիվենդին ավելի հարատև ու մանրակրկիտ բնույթի համաձայնագրով (պայմանագրով) փոխարինվելու համար նախատեսված ժամանակավոր կամ նախնական բնույթի միջազգային համաձայնագիր արձանագրող գործիք է։ Այն սովորաբար կատարվում է ոչ պաշտոնական ճանապարհով, ուստի երբեք չի պահանջում օրենսդրական վավերացում[1]։ Ընդհանրապես զինադադարը և կապիտուլյացիայի գործիքները համարվում են մոդուս վիվենդի։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել1961 թ. Իրաքից Քուվեյթի անկախանալուց հետո, Իրաքը պնդում էր, որ այն հանդիսանում է իր տարածքը։ Սակայն Մեծ Բրիտանիայի միջամտությունից հետո, Իրաքը զիջեց և պաշտոնապես ճանաչեց Քուվեյթի անկախությունը՝ հաստատելով մոդուս վիվենդի։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոդուս վիվենդի» հոդվածին։ |