Մոգար (Setaria italica subssp․ mocharicum Al), իտալական կորեկախոտ, չումիզա, դաշտավլուկազգիների ընտանիքի միամյա բույս։ Արմատային համակարգը փնջաձև է, թափանցում է մինչև 1,0 մ․ Ցողունի բարձրությունը 50-150 սմ է, ծաղկաբույլը՝ հասկանման հուրան, սև, դեղին, սպիտակ։ 1000 հատիկի կշիռը՝ 1,5-3,0գ։ Մոգարն օգտագործվում է կերի և պարենի համար։ Մշակվում է մերձարևադարձային և բարեխառն գոտու երկրներում։ Վայրի վիճակում աճում է Ասիայում։

Setaria italica

Մոգարի հատիկները ծլում են 8—10 °C-ում, ծիլերը տուժում են -2°-3 °C սառնամանիքներից։ Չորադիմացկուն է։ Նպաստավոր պայմաններում հնձվում է երկու անգամ։ 100 կգ կանաչ զանգվածը համապատասխանում է 17, խոտը՝ 55 կերային միավորի։ Բերքատվությունը՝ 200—250 ց/հա։ Տարածված սորտերն են՝ Դնեպրոպետրովսկի 11, Օմսկի 10 և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 661
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոգար» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոգար» հոդվածին։