Մշկայծյամ (Moschus moschiferus), մշկայծյամների ընտանիքի երկսմբակավոր կաթնասուն կենդանի։ Մարմնի երկարությունը մինչև 1 մ է, մնդավի բարձրությունը՝ 70 սմ, քաշը՝ 17 կգ։ Ետին վերջավորությունները երկար են առջևիններից։ Գլուխը փոքր է, ականջները՝ մեծ, եղջյուրներ չունի։ Արուները վերին ծնոտում ունեն երկար ժանիքներ, որոնք կախվում են կզակից ցած։ Պոչը կարճ է։ Արուները փորի վրա ունեն մուշկ արտադրող հատուկ գեղձ։ Մորթին բաց դարչնագույնից մուգ դարչնագույն է, սպիտակ բծերով։ Տարածված է Ասիայում (Ալթայ, Արևելյաև Սիբիր, Հեռավոր Արևելք, Արևելյան Չինաստան, Արևելյան Տիբեթ)։ Ապրում է քարքարոտ լեռնային տայգաներում։ Սնվում է բուսականությամբ, առավելապես ծառերի քարաքոսներով։ Էգը ծնում է 1—2 ձագ։ Արդյունագործական նշանակությունը սահմանափակ է։ Որսում են մուշկի համար, որն օգտագործվում է օծանելիքի արդյունաբերության մեջ։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մշկայծյամ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մշկայծյամ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 657