Մշակույթ (հանդես)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մշակույթ (այլ կիրառումներ)
«Մշակույթ», արվեստի և գրականության պարբերագիրք։ Լույս է տեսել 1967, 1970 թվականին (ընդամենը՝ 5 գիրք), Դամասկոսում։ Խմբագիր-հրատարակիչ՝ Ա․ Նաճարյան։ Սփյուռքահայության առաջնահերթ խնդիրն է համարել ազգապահպանումն ու կապերի ամրապնդումը Խորհրդային Հայաստանի հետ։ Ներկայացրել է սփյուռքի ստեղծագործողներին, հայ սովետական գրողներին ու արվեստագետներին։ Տեղ է հատկացրել արաբական գրականությանը։ «Մշակույթ»-ը անդրադարձել է Սովետական Հայաստանի 50-ամյակի տոնակատարություններին, նրա կեսդարյա հաջողություններին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 656)։ |