Մնացական Սարգսյան
իրավաբան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մնացական Պապիկի Սարգսյան (հոկտեմբերի 7, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական (15.02.2008), իրավաբանական գիտությունների թեկնածու (29.10.1991), Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (2002)։
Մնացական Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | իրավաբան |
Պարգևներ և մրցանակներ |
Կրթություն
խմբագրել- 1973 թվականին ավարտել է Երևանի Վլադիմիր Մայակովսկու անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը։
- 1980 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1973-1975 թվականներին եղել է Երևանի ավտոբեռնիչների գործարանի խառատ։
- 1980-1983 թվականներին Երևանի պետական համալսարանի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի տեղակալ։
- 1983 թվականին Երևան քաղաքի ՀԼԿԵՄ Մյասնիկյանի շրջկոմի 2-րդ քարտուղար։
- 1983-1989 թվականներին Երևանի պետական համալսարանի ԼԿԵՄ կոմիտեի 1-ին քարտուղար։
- 1983-1989 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամ
- 1989-1992 թվականներին ՀԽՍՀ, ապա ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնական։
- 1992-1996 թվականներին Հրազդանի միջշրջանային դատախազի տեղակալ։
- 1996-1999 թվականներին Հրազդանի միջշրջանային դատախազ։
- 1999-2004 թվականներին Կոտայքի մարզի դատախազ։
- 2004 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ :
- 2013 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից[1]։
Գիտական գործունեությունը
խմբագրել- 1991 թվականին Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտում պաշտպանել է «Երիտասարդության մասնակցությունը պետության և հասարակության կառավարման գործում» թեկնածուական ատենախոսությունը։ Հրատարակել է 9 գիտական հոդված։
Պարգևները
խմբագրել- «Աշխատանքային արիության համար» մեդալ (1987)
- Մխիթար Գոշի մեդալ (26.05.2007 )։
Գրականություն
խմբագրել- Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան, 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ։ Երևան, 2009, էջ 597։