Մնացական Չալիկյան

կլառնետահար

Մնացական Հակոբի Չալիկյան (մարտի 5, 1959(1959-03-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կլառնետահար, շվիահար։

Մնացական Չալիկյան
Ծնվել էմարտի 5, 1959(1959-03-05) (65 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտությունկլառնետահար
ԱշխատավայրՀայաստանի ժողովրդական գործիքների նվագախումբ, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Հայկական պետական մանկավարժական համալսարան
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն

խմբագրել

Մնացական Չալիկյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Երևանում։ 1976 թվականի ավարտել է վարտել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի կլառնետի բաժինը (դասատու՝ Ս. Շինդյան), 1981 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիա կլառնետի բաժինը (Մ. Թուլակյանի դասարան)։ Շվի նվագել է ինքնուրույն՝ 5 տարեկանից (հաճախել է նաև Երևանի պիոներների պալատի ժողովրդական գործիքների նվագախումբ, ղեկ.՝ Հ. Արաբյան)։ 1971-1981 թվականներին աշխատել է Հայաստանի ժողովրդական գործիքների նվագախմբում, 1982 թվականին՝ «Տկզար» անսամբլում, 1983 թվականից՝ Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի անսամբլում (շվիահար)։

1987 թվականին սկսել է դասավանդել Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում և Բ. Կանաչյանի անվան արվեստի դպրոցում, 1992 թվականին (միաժամանակ)՝ Ս. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում; 2000-2013 թվականներին դասավանդել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում (շվիի դասարան)։

Հյուրախաղերով շրջագայել է արտերկրում։

Մրցանակներ

խմբագրել
  • 1975 – Փողային գործիքների Յ. Ս. Բախի անվան միջազգային մրցույթի 1-ին մրցանակ (կլառնետ, Բեռլին),
  • 1981 – Փողային նվագախմբերի մրցույթի 1-ին մրցանակ (շվի, Թբիլիսի),
  • 1985 – Այսրկովկասյան մրցույթի դափնեկիր (կլառնետ, Բաքու)։

Գրականություն

խմբագրել
  • Կիրակոսյան Ա., Հայ ժողովրդական նվագարանային կատարողական արվեստ, Երևան, 2011, էջ 57–58:

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։