Հայաստանի ժողովրդական գործիքների նվագախումբ
Հայաստանի ժողովրդական գործիքների նվագախումբ, Հայաստանի ժողովրդական գործիքների պետական նվագախումբ, կազմակերպվել է 1977 թվականին, Երևանում (հիմնադիր՝ Կ․ Միրզոյան, 1977-1980 թթ. նաև գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար, 1981-1986 թթ.՝ Վ․ Բալյան, 1987 թվականից՝ Հ․ Մանգասարյան)։ Նվագախմբում ընդգրկված են հայկական ժողովրդական գործիքներ։ Հանդես են գալիս նաև երգիչ-երգչուհիներ։
Կատարում է հայկական ժողովրդական, ազգագրական, գուսանական, ֆիդայական երգեր, հայկական դասական և արդի կոմպոզիտորների երկերի փոխադրումներ, այլ ժողովուրդների (ռուս, վրացի, ուզբեկ և այլն) ժողովրդական մեղեդիներ։ Համերգներով շրջագայել է ՌԴ քաղաքներում, Սիրիայում, Սենեգալում, Գերմանիայում։ Ֆոլկլորային երաժշտության միջազգային փառատոների (Մեծ մրցանակ, 1984, Վիսբադեն, 1992, Բաբելոն) դափնեկիր։ 1998 թվականին միացվել է Հայկական ժողովրդական երգի պարի համույթին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |