Մյուս ափը (վրաց.՝ გაღმა ნაპირი), 2009 թվականին ռեժիսոր Գիորգի Օվաշվիլիի նկարահանած վրացական ֆիլմ[2]։

Մյուս ափը
վրաց.՝ გაღმა ნაპირი և վրաց.՝ Gagma napiri
ԵրկիրՎրաստան
Ղազախստան
Ժանրդրամա[1]
Թվական2009
Լեզուվրացերեն
ՌեժիսորԳիորգի Օվաշվիլի
ՊրոդյուսերԳիորգի Օվաշվիլի,
Սաին Գաբդուլին
Սցենարի հեղինակՆուգզար Շաթաիձե
ԴերակատարներHilda Péter?
ՕպերատորՇահրիար Ասսադի
ԵրաժշտությունԺոզեֆ Բարդանաշվիլի
Հնչյունը`Վլադիմիր Գոլովնիցկի
Տևողություն90 րոպե

2009 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Խաղարկային ֆիլմերի մրցույթ» ծրագրում[3]։

Սյուժե

խմբագրել

Կյանքը շատ խոչընդոտներ է հարուցում 12-ամյա տղայի՝ Թեդոյի ճանապարհին։ Նա պատկանում է այն սերնդին, որը զանգվածային տեղահանության է ենթարկվել Աբխազիայի` Վրաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկի քաղաքացիական պատերազմի պատճառով։ Այդ պատերազմն ամեն ինչ խլել է Թեդոյից, նույնիսկ` հույսը։ Ֆիլմը պատմում է պատանու անօրինակ ներքին դրամայի, խոհերի, զգացմունքների, կրքերի, ցավերի և դժվարություններին դեմ կանգնելու ճիգերի մասին։ Երիտասարդ փախստական Թեդոն փրկվել է պատերազմի ճիրաններից և Թբիլիսիում մոր հետ հանդիպելով բազում դժվարությունների՝ հետ է վերադառնում Աբխազիա՝ գտնելու հորը[4]։

  • Թեդո Բեխաուրի
  • Ղալոբա Ղամբարիա
  • Նիկա Ալաջաջև
  • Թամարա Մեսխի
  • Արչիլ Թաբուկաշվիլի
  • Թեմո Գոգինավա
  • Ջանո Իզորիա
  • Լիա Աբուլաձե
  • Լերի Զարդիաշվիլի
  • Լեյլա Խոխոսաձե

Մրցանակներ

խմբագրել
  • FIPRESCI-ի մրցանակ, «Ոսկե շուշան» լավագույն ֆիլմի համար, Վիսբադենի goEast միջազգային կինոփառատոն, 2009

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.imdb.com/title/tt1368439/
  2. Գիորգի Օվաշվիլի
  3. ««Մյուս ափը» ֆիլմը «Ոսկե Ծիրան»ի «Խաղարկային ֆիլմերի մրցույթ» ծրագրում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  4. Gagma napiri

Արտաքին հղումներ

խմբագրել