Մյա Նան Նվե (բիրմաներեն՝ မြနန်းနွယ်; թայերեն՝ เทพกระซิบ เมี๊ยะนานหน่วย, գր․՝ "շշնջոցների հրեշտակ"), հայտնի նաև որպես Թայքնանշին (သိုက် နန်းရှင်, գր. «գանձի պահապան»), բիրմայական հայտնի ոգի։ Նա հայտնի էր որպես վիշապ, որը պաշտպանում էր Բոտատաունգ պագոդան[1][2]։

Մյա Նան Նվե
Տեսակմարդ
Սեռիգական
Քաղաքացիություն Մյանմա
Ծնվել էդեկտեմբերի 22, 1897(1897-12-22)
ԾննդավայրMogok, Mogok Township, Pyin Oo Lwin District, Mandalay Region, Մյանմա
 Mya Nan Nwe Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Մյա Նան Նվեի արձանիկը

Մյա Նան Նվեն ծնվել է 1897 թվականի դեկտեմբերի 22-ին, Բրիտանական Բիրմայի Մոգոկ քաղաքում։ Նա Սաոփհայի սերունդն է և Չան Թհարի և Նան Քհամի դուստրը։ 15 տարեկան հասակում նա կրթություն է ստացել Հնդկաստանում և 1926 թվականին ավարտել արվեստի բակալավրի աստիճանով։ Մոգոկի բարձրաստիճան պաշտոնյաները ցանկանում էին ամուսնանալ նրա հետ, սակայն նա մերժում է նրանց։ Վաղ տարիքից միս չէր ուտում։ 1942 թվականին սպիտակ հագուստով մի ծեր մարդ երազում ասում է նրան, որ պետք է տեղափոխվի Յանգոն՝ որպես միսիոներ։ Այսպիսով, նա տեղափոխվում է Յանգոնում Բոտատաունգ պագոդայի փողոց և ամեն օր երկրպագում էր Բոտատաունգ պագոդային։ Նրան անվանում էին Կանաչ արքայադուստր, քանի որ հագնում էր կանաչ հագուստ[3]։ Նա նպաստել է կրոնական գործերին, այդ թվում` Երկրորդ աշխարհամարտի տարիների ավերածություններից հետո Բոտետհաունգ պագոդայի վերակառուցմանը[1]։

Հոգևոր կյանք խմբագրել

 
Մյա Նան Նվեի սրբավայրը Բոտատաունգ պագոդայի դիմաց

Մյա Նան Նվեն մահացել է Մոգոկում 1956 թվականի փետրվարին՝ երկարատև ասթմայի հետ կապված բարդությունների պատճառով[1]։ 1957 թվականին, նրա մահից հետո, Մյա Նան Նվեն դարձավ մեծարված գործիչ։ 1990 թվականին նրա սրբավայրը կանգնեցվեց Բոտտաունգի պագոդայի ներսում, և այդ պահից նա երկրպագվեց որպես Մյա Նան Նվե Հթայյի (աստվածուհի), իրեն օգնության դիմած մարդկանց ցանկությունները իրականացնելու ուժով կերպար։ Հայտնի էր որպես վիշապ, որը պահպանում էր պագոդան։ Հարյուրավոր մարդիկ գալիս են այս վայր՝ նվիրատվություններ կատարելու, ինչպես նաև քրոջ օրհնությունը խնդրելու համար[1][4]։

Տաճար օրական այցելում է 700 հավատացյալ, իսկ հանգստյան օրերին` 1000-ից 3000 հավատացյա, այդ թվում՝ թաիլանդի շատ հավատացյաներ[1][5]։ Նա Թաիլանդում հանրաճանաչություն է ձեռք բերել Թաիլանդի հեռուստատեսային ծրագրի միջոցով, որում ներկայացվել է նրա կենսագրությունը[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 May Sitt Paing (2014 թ․ հուլիսի 22). «Thais Find a Spiritual Home in Yangon». The Irrawaddy. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
  2. Zon Pann Pwint (2015 թ․ հուլիսի 29). «Living on borrowed time». The Myanmar Times. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  3. «ဝါတွင်းတိုင်းသီလရှင်ဝတ်ပါတယ် ဆိုသောအစ်မတော်မြနန်းနွယ်သမိုင်းကြောင်း». dailyhotnews (բիրմայերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  4. Ahmagyi Mya Nan Nwe, a devotee to the Botahtaung Pagoda(չաշխատող հղում)
  5. «အစ်မတော် မြနန်းနွယ် တကယ်ပဲ ဆုတောင်းပြည့်စေလား» (Burmese). Kamayut Media. 2015 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)