Մհեր Մկրտչյանի թանգարան

թանգարան Հայաստանում

Մհեր Մկրտչյանի թանգարան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի թանգարանը հիմնադրվել է 2004 թվականին, բացումը տեղի է ունեցել 2006 թվականի դեկտեմբերի 20-ին, 19-րդ դարի վերջին կառուցված պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքում։

Մհեր Մկրտչյանի թանգարան
Տեսակհուշային թանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունՇ. Ռուսթավելու 30, Գյումրի, Հայաստան
Հիմնադրվել է2004
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Թանգարանը կառուցվել է Գյումրիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։

Թանգարանը լուսաբանում է մեծանուն արվեստագետի կյանքն ու գործը։ Թանգարանի գործունեության նպատակն է այցելուներին մոտիկից ծանոթացնել հայ մեծ դերասան Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանի կյանքին ու ստեղծագործությանը։ Հետևողականորեն շարունակվում է պրպտումներն ու հավաքագրումը Մհեր Մկրտչյանին վերաբերվող նյութերով՝ թանգարանային ֆոնդը հարստացնելու ուղղությամբ։

Ցուցադրություն

խմբագրել

Թանգարանում ցուցադրվում են մեծ դերասանի բեմական հագուստներն ու իրերը, տարբեր ֆիլմերում («Նվագախմբի տղաները», «Մեր մանկության տանգոն», «Միմինո», «Ալի Բաբան և քառասուն ավազակները», «Հին օրերի երգը», «Այբոլիտ-66») օգտագործած ռեկվիզիտներ։ Թանգարանի հավաքածուների մեջ մեծ արժեք ունեն կամոդը՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից, տակառիկը՝ «01-99» ֆիլմից, գալիկոնը՝ «Նվագախմբի տղաները» ֆիլմից։ Այստեղ կարելի է տեսնել մեծ դերասանի պարգևներն ու նվերները, նրա մասին պատմող լուսանկարներ, գրքեր, անձնական իրեր։ Մեծ արտիստի կյանքի և ստեղծագործական գործունեության հետ կապված թանգարանում կա 270-ից (երկու հարյուր յոթանասուն) ավելի լուսանկարներ։ Պահպանվել է Մհեր Մկրտչյանի ձեռքով արված ծաղրանկարներ, պատկերներ, նամակներ, փաստաթղթերի նմուշներ։

2007 թվականին թանգարանում տեղի է ունեցել Մհեր Մկրտչյանի թոռնուհու՝ Իռեն Տերտերյանի կողմից թանգարանին շուրջ 1500 նոր ցուցանմուշների հանձնման արարողությունը[1]։

Միջոցառումներ

խմբագրել

Թանգարանային աշխատանքների զարգացման ճանապարհին ստեղծվել է «Համայնապատկան թանգարաններ» զբոսաշրջիկի ուղեցույցը։ Թանգարանում անցկացվում են թեմատիկ ցերեկույթներ, զեկուցումներ, ռեֆերատների ընթերցումներ, տարբեր ուսումնական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։

Թանգարանը գտնվում է Գյումրու Վարպետաց և Ռուսթավելու փողոցների հատման կետում, Ռուսթավելի 30 հասցեում։

Աշխատանքային ժամեր

խմբագրել

Թանգարանը բաց է ամեն օր, ժամը 10:00-17:00, բացառությամբ երկուշաբթի օրվանից

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մհեր Մկրտչյանի թանգարան» հոդվածին։