Վահրամ Մկրտչյան
Վահրամ Պատվականի Մկրտչյան (օգոստոսի 7, 1963[1]), ՀՀ պետական և քաղաքական գործիչ [1], ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ կրթության և գիտության նախարարի նախկին տեղակալ։
Վահրամ Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 7, 1963[1] (60 տարեկան) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Գործունեություն | ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ կրթության և գիտության նախկին փոխնախարար |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | ՀԺԱՄ |
Կենսագրություն խմբագրել
Վահրամ Մկրտչյանը ծնվել է 1963թ. օգոստոսի 7-ին, Ապարանի շրջանի Վարդաբլուր գյուղում։
1980թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանին կից ֆիզմաթ դպրոցը։
1980-85թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։
1988թ-ին ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան։ Ֆիզիկոս։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է 1992թ-ից։
Աշխատանքային գործունեությունը խմբագրել
1988-2000թթ. - ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ավագ գիտաշխատող։
2000-2004թթ. -ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության անշարժ գույքի կառավարման վարչության պետ։
2004-2006թթ. - ԵՋԿ ՓԲԸ «Մաշտոց» մասնաճյուղի տնօրեն։
2006 թ-ից ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ավագ գիտաշխատող։ Շուրջ հինգ տասնյակ գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է։
2007 թ-ից առ այսօր «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրենն է (հասարակական հիմունքներով):[2]
2014-17թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր , պետաիրավական հանձնաժողովի անդամ։
2017-18թթ. - Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ։
2018 թ․ մայիսին հրաժարական է ներկայացրել և ազատվել պաշտոնից՝ կապված ՀՀ-ում բռնի իշխանափոխության հետ։
Քաղաքական գործունեությունը խմբագրել
1994 թ֊ից մինչև 2001 թ.֊ը անդամակցել է Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցությանը, 1997 թ֊ից եղել է ԱԺՄ վարչության քարտուղար։ ՀԺԱՄ կուսակցության հիմնադիր անդամ է (2001 թ.)։ 2004-2009 թթ. եղել է ՀԺԱՄ կուսակցության նախագահի տեղակալ, 2009-2012 թթ.՝ կուսակցության վարչության նախագահ [3] Արխիվացված 2016-03-14 Wayback Machine:
Ընտանիք խմբագրել
Վահրամ Մկրտչյանը ամուսնացած է և ունի երկու որդի և մեկ թողնուհի։
Ծանոթագրություններ խմբագրել
1. Պաշտոնական կենսագրական տվյալները ՀՀ ԱԺ կայքում
3. ՀԺԱՄ կուսակցություն Արխիվացված 2015-08-01 Wayback Machine