Մհեր Մկրտչյան (բռնցքամարտիկ)

Մհեր Մկրտչյան (նոյեմբերի 12, 1976(1976-11-12), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նախկին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ Ունի Բռնցքամարտի եվրոպական միության միջին քաշային կարգում չեմպիոնի և Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության Ասիական-Խաղաղօվկիանոսյան միջին քաշային կարգում չեմպիոնի տիտղոսներ։ 2004 թվականին պայքարում էր Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, սակայն 7-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով պարտվել է Ջո Կալզագեին[1]։

Մհեր Մկրտչյան
Ծնվել էնոյեմբերի 12, 1976(1976-11-12) (47 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունբռնցքամարտիկ

Մասնագիտական կարիերա խմբագրել

Մկրտչյանն իր պրոֆեսիոնալ նորամուտը նշել է 2000 թվականի նոյեմբերի 29-ին։ Տասնհինգ մենամարտին մասնակցելուց և 14 հաղթանակ տանելուց հետո, նվաճել է իր առաջին Ասիական-Խաղաղօվկիանոսյան Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը Վահե Քոչարյանի դեմ խաղի ժամանակ՝ 2002 թվականի նոյեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում։

Ֆրիմեն Բարի և Յոժեֆ Բալաժի նկատմամբ տարած հաղթանակներից հետո, հնարավորություն ստացավ մենամարտել աշխարհի չեմպիոն Ջո Կալզագեի հետ 2004 թվականի Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Տեխնիկական նոկաուտով պարտվելուց առաջ դիմացել է յոթ ռաունդ։

2006 թվականի ապրիլի 14-ին Մկրտչյանը դարձել Է Եվրոպայի սուպերմիջին քաշային կարգում Բռնցքամարտի եվրոպական միության վարկածով չեմպիոն՝ նոկաուտի ենթարկելով անպարտելի Ջեքսոն Չանին[2]։ Հոկտեմբերին մրցավարների որոշմամբ պարտվելով Դավիդ Գոգիային՝ Մկրտչյանը կորցրել է տիտղոսը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «BoxRec - Mger Mkrtchyan».
  2. «Upset: Mkrtchian KOs #1 Chanet! - World boxing - Boxing news - BOXNEWS.com.ua».
  3. «RATINGS - WBC - Super Middleweight - October 2006 - Boxing news - BOXNEWS.com.ua».

Արտաքին հղումներ խմբագրել