Խաժակ Մկրտչյան

խմբագիր
(Վերահղված է Մկրտչյան Խաժակից)

Խաժակ Մկրտչյան (1960, Ալ-Կամիշլի, Ալ-Կամիշլիի շրջան, Ալ-Կամիշլիի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա), հայ խմբագիր։

Խաժակ Մկրտչյան
Ծնվել է1960
ԾննդավայրԱլ-Կամիշլի, Ալ-Կամիշլիի շրջան, Ալ-Կամիշլիի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա
Մասնագիտությունխմբագիր

Կենսագրություն խմբագրել

Խաժակ Մկրտչյանը ծնվել է 1960 թվականին Կամիշլիում (Սիրիա)։ 1986 թվականին ավարտել է Հալեպի համալսարանը։ 1989-1990 թվականներին եղել է «Դրօշակի» (Աթենք) աշխատակից, 1991-1993 թվականներին՝ ՀՅԴ Հայաստանի կենտկոմի կազմակերպչական և ուղեկից միությունների կապի պատասխանատու, 1993-1997 թվականներին՝ «Գանձասար» (Հալեպ) շաբաթաթերթի խմբագիր, միաժամանակ պատրաստել է «Դրօշակի»՝ «Թուրքիոյ շուրջ» բաժնի նյութերը։ 1997-1999 թվականներին եղել է «Յուսաբեր» օրաթերթի, 1999-2008 թվականներին՝ ՀՅԴ «Հայրենիք» շաբաթաթերթի խմբագիր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։