Գագիկ Մկրտումյան
(Վերահղված է Մկրտումյան Գագիկից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Սևանի Մկրտումյան (մարտի 14, 1948, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ։
Գագիկ Սևանի Մկրտումյան | ||
պետական գործիչ | ||
| ||
---|---|---|
15 նոյեմբերի 2007 - | ||
Նախորդող | պաշտոնը հիմնադրվել է | |
Հաջորդող | ներկայումս պաշտոնավարում է | |
Կուսակցություն՝ | Անկուսակցական | |
Կրթություն՝ | ՀԱՊՀ | |
Ծննդյան օր | 14 մարտի 1948 | |
Ծննդավայր | Երևան |
Կրթություն խմբագրել
- 1970 թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը՝ հիդրոտեխնիկական կառույցների և ՀԷԿ-երի ինժեների որակավորմամբ։
- Ավարտել է Մոսկվայի ղեկավար աշխատողների վերապատրաստման միջգերատեսչական ինստիտուտը։
Աշխատանքային գործունեությունը խմբագրել
- Աշխատել է ԽՍՀՄ էներգետիկայի և էլեկտրաֆիկացման մինիստրությունում։
- Եղել է «Արփա-Սևան» կառույցի, թիվ 6 շինարարական տրեստի գլխավոր ինժեներ։
- Աշխատել է ԽՍՀՄ տրանսպորտային շինարարության մինիստրությունում։
- Եղել է Իջևան-Հրազդան երկաթգծի թունելների շինարարության պետ, այնուհետև՝ ՀԽՍՀ ժողովրդական վերահսկողության կոմիտեի պատասխանատու աշխատող, ապա՝ ԼՂՀ կառավարության գործերի կառավարչի տեղակալ,
- 2002-2006 թթ. - «Լինսի» հիմնադրամի «Մշակույթ» ծրագրի հիմնարկի տնօրեն։
- 2006-2007 թթ. - ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ։
- 2007 թ. նոյեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ հինգ տարի ժամկետով։
- 2009 թ. նոյեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով[1]։
Ընտանիք խմբագրել
Ամուսնացած է, ունի երկու զավակ։