Մկրտիչ Մկրյան (մարզիկ)

հայ թեթև ատլետ

Մկրտիչ Մկրյան[1](թուրքերեն՝ Mıgırdiç Mıgıryan, սեպտեմբերի 12, 1882(1882-09-12), Սկյուտար, Ստամբուլի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 20-րդ դար), Ստոկհոլմի 1912 թվի 5-րդ օլիմպիական խաղերին մասնակից հայ մարզիկ, որը մասնակցել է Օսմանյան Թուրքիայի կազմում[2]։

Մկրտիչ Մկրյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝հայ
Մասնագիտացում՝գնդի հրում, սկավառակի նետում, մուրճի նետում, հնգամարտ, տասնամարտ
Երկիր՝ Օսմանյան կայսրություն
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 12, 1882(1882-09-12)
Ծննդավայր՝Օսմանյան Թուրքիա
Մահվան ամսաթիվ՝20-րդ դար
Ակումբ՝Արտավազդ

Կենսագրություն խմբագրել

Մկրտիչ Մկրյանը սովորել է Կոստանդնուպոլսի հեղինակավոր Քինգ քոլեջում[3]։ Դասընկերն է եղել հետագայում այլ օլիմպական մարզիկ Վահրամ Փափազյանը[3]։

Երբ Թուրքիան 1911 թվականին միացավ Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ), Թուրքիայի օլիմպիական կոմիտեի Սելիմ Սիրի Թարխանը, տեղական Ikdam և Sabah թերթերում հայտարարություն տեղադրեց 1912 թվականի Ստոկհոլմի Օլիմպիական խաղերին մարզիկներ հավաքագրելու համար[4]։ Մկրտիչ Մկրյանը արձագանքեց և հայտնեց իր ցանկությունները մասնակցելու խաղերին[4]։

Ի տարբերություն Վահրամ Փափազյանի Մկրյանը հարուստ ընտանիքից էր, և կարողացավ Ստոկհոլմ մեկնելու և այլ մարզական ծախսերը հոգալ[4]։

Օլիմպիական խաղերում խմբագրել

Մկրտիչ Մկրյանը և Վահրամ Փափազյանը, դարձել են առաջին հայ մարզիկները, ովքեր մասնակցել են Օլիմպիական խաղերին, իսկ նրանց հետ նաև ազգությամբ հույն Ալեկո Մոուլլոսը, դարձել են Օսմանյան կայսրության միակ ներկայացուցիչները օլիմպիական խաղերում[4][5][6]։ Մկրտիչ Մկրյանը Թուրքիայի օլիմպիական թիմի կազմում մասնակցել է 5 մարզաձևերով[7]։

Արդյունքներ խմբագրել

Իրադարձություն Լավագույն արդյունք Կիսաեզրափակիչ Եզրափակիչ
Արդյունք Տեղ Արդյունք Տեղ Արդյունք Տեղ
Գնդի հրում Տեղեկություն չկա 10.63 19 Տեղեկություն չկա
Սկավառակի նետում Տեղեկություն չկա 32.98 34 Տեղեկություն չկա
Մուրճի նետում Տեղեկություն չկա 19.78 7 Տեղեկություն չկա
Հնգամարտ Տեղեկություն չկա Elim-3 67 23
Տասնամարտ Տեղեկություն չկա 1527.750 29

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական սպորտը Օսմանյան կայսրությունում մինչև Առաջին համաշխարհային պատերազմը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
  2. Heijmans, Bill Mallon, Jeroen. Historical dictionary of the Olympic movement (4th ed. ed.). Lanham, Md.: Scarecrow Press. ISBN 9780810875227. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. 3,0 3,1 Koptas, Rober (2012 թ․ հուլիսի 26). «Olimpiyat tarihinin gayrı resmi sayfası». Agos (Turkish). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Olimpiyat Stadyumlarında İlk Türk Bayrakları» (Turkish). T.C. Genclik ve Spor Bakanligi (Republic of Turkey Youth and Sport Ministry). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 4-ին. «Osmanlı Olimpiyat Cemiyeti artık kurulmuştu ve bu iki sporcu bu derneğin verdiği belgelerle resmen bir Olimpiyat Oyunları'na ilk kez katılıyorlardı. Bu sporcularımız Vahram Papazyan ve Mırgırdıç Mıgıryan Efendiler idi.»{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Vahram Papazyan». Türk ansiklopedisi (Turkish). Milli Eǧitim Basımevi. 25: 417. 1946. Վերցված է 2013 թ․ փետրվարի 4-ին. «Bunlardan Vahram Papazyan, Stokholm sefirimizin eşi tarafından kırmızı atlet fanilesinin üzerine dikilen beyaz Ay – yıldız altında yarışan ilk atletimiz oldu. Türkiye'nin ilk defa bir O. O.'nda devletçe gönderilen resmî bir sporcu kafilesiyle temsili»{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Yalçın, Soner (2008). Siz kimi kandırıyorsunuz! (1. baskı. ed.). Şişli, İstanbul: Doğan Kitap. էջ 138. ISBN 9789759917098. Վերցված է 2013 թ․ փետրվարի 4-ին. «Peki: kendi paralarıyla 1912 Stockholm Olimpiyatlarına giden ve Ay Yıldızlı bayrağımızı uluslararası turnuvada ilk dalgalandıranlar Vahram Papazyan ve Mıgırdiç Mıgıryan adını hiç duydunuz mu?»
  7. Hur, Ayse. «OLÝMPÝYATLARDAKÝ OSMANLILAR». Haber Ruzgari. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.