«Մխիթարություն» (անգլ.՝ Solace), ռեժիսոր Աֆոնսո Պոյարտի դետեկտիվ ժանրի ամերիկյան թրիլերը։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Էնթոնի Հոփքինսը, Քոլին Ֆարելը, Ջեֆրի Դին Մորգանը և Էբի Քորնիշը։ Ֆիլմը վարձույթի է դուրս եկել 2015 թվականի սեպտեմբերին[3]։ Ռուսաստանում պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի մարտի 31-ին[4]։

Մխիթարություն
անգլ.՝ Solace[1]
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանրդետեկտիվ
թրիլեր
Թվական2015 թվական
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱֆոնսո Պոյարտ
ՊրոդյուսերԲո Ֆլին
Թրիփ Վինսոն
Մաթիա Էմկե
Սցենարի հեղինակՇոն Բեյլի
Թեդ Գրիֆին
ԴերակատարներԷնթոնի Հոփքինս
Քոլին Ֆարել
Ջեֆրի Դին Մորգան
Էբի Քորնիշ
ՕպերատորԲրենդան Գելվին
ԵրաժշտությունBT[2]
Նկարահանման վայրՍան Պաուլո և Ատլանտա
ԿինոընկերությունEden Rock Media
FilmNation Entertainment
Flynn Picture Company
New Line Cinema
Venture Forth
Relativity Studios
Տևողություն101 րոպե
Շահույթ22 354 572 ԱՄՆ դոլար

Սյուժե

խմբագրել

Հետաքննությունների դաշնային բյուրոյի հմուտ դետեկտիվը (Ջեֆրի Դին Մորգան) և նրա ամբիցիոզ երիտասարդ գործընկերուհին (Էբի Քորնիշ) դիմում են մենակյաց էքստրասենս Ջոն Քլենսիի (Էնթոնի Հոփքինս) օգնությանը։ Վերջինս թոշակի անցած հոգեբույժ է։ Դետեկտիվը խնդրում է Քլենսիին՝ օգնելու բացահայտել տարօրինակ սպանությունների շարքը։ Երբ բացառիկ ինտուիցիան, որն ի հայտ է գալիս վառ և տագնապային տեսիլքներով, նրան հանում է մարդասպանի (Քոլին Ֆարել) հետքի վրա։ Բժիշկը շուտով հասկանում է, որ նրա պայծառատեսության շնորհքը հավասար է անորսալի մարդասպանի էքստրաօրդինար հնարավորությունների հետ[5]։

Դերերում

խմբագրել
Դերասան Դեր
Էնթոնի Հոփքինս[6] Ջոն Քլենսի Ջոն Քլենսի
Քոլին Ֆարել[7] Չարլզ Էմբրոուս Չարլզ Էմբրոուս
Ջեֆրի Դին Մորգան[8] Ջո Մերրիուիզեր ՀԴԲ գործակալ Ջո Մերրիուիզեր
Էբի Քորնիշ[9] Քեթրին Քոուլս ՀԴԲ գործակալ Քեթրին Քոուլս
Շերոն Լոուրենս[10] Էլիս տիկին Էլիս
Մեթ Ջերալդ Սլոման Սլոման
Ջանին Թյորներ Էլիզաբեթ Քլենսի Էլիզաբեթ Քլենսի
Քենի Ջոնսոն Դևիդ Ռեյմոնդ Դևիդ Ռեյմոնդ
Խոսե Պաբլո Կանտիլիո Սոյեր Սոյեր
Օթեմ Դիալ Էմմա Քլենսի Էմմա Քլենսի
Ջոշուա Քլոուզ Լայնուս Հարփ Լայնուս Հարփ

Նկարահանում

խմբագրել

Նկարահանումները սկսվել են 2013 թվականի մայիսի վերջին և տեղի ունեցել Ատլանտայում[11][12][13]։

Սկզբնապես ստուդիան գնել էր ապագա ֆիլմի սցենարը, որպեսզի օգտագործի «Ei8gt» ֆիլմի սցենարի համար։ Վերջինս դառնալու էր «Յոթ (անգլ.՝ Se7en) ֆիլմի սիքվելը։ Ավելի ուշ, կինոստուդիան հրաժարվել է այդ մտադրությունից[14][15]։

Սկզբնական շրջանում ֆիլմի ռեժիսորի հավանական թեկնածու էր դիտարկվում Շեքհար Կապուրը, իսկ գլխավոր դերում հանդես էր գալու Բրյուս Ուիլիսը[16]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. film-dienst (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
  2. «BT to Score 'Solace'» (անգլերեն). Film Music Reporter. 2014 թ․ հունվարի 7. Վերցված է 2014 թ․ մարտի 28-ին.
  3. «'Solace': Film Review» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  4. «Экстрасенсы» (ռուսերեն). Бюллетень кинопрокатчика. Վերցված է 2016 թ․ փետրվարի 19-ին.
  5. «Solace — FilmNation Entertainment» (անգլերեն). FilmNation. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
  6. Caffeinated Clint (2011 թ․ սեպտեմբերի 11). «Hannibal Lecter will be the hero in Se7en sequel!» (անգլերեն). MOVIEHOLE. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
  7. Fleming Jr, Mike (2013 թ․ փետրվարի 4). «Berlin: Killer Role For Colin Farrell, Joining Anthony Hopkins In 'Solace'» (անգլերեն). Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
  8. Kit, Borys (2013 թ․ մարտի 4). «'Magic City's' Jeffrey Dean Morgan Joins FilmNation's 'Solace' (Exclusive)» (անգլերեն). The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
  9. Kroll, Justin (2013 թ․ ապրիլի 11). «Abbie Cornish Feels 'Solace' With Hopkins and Farrell (EXCLUSIVE)» (անգլերեն). Variety. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
  10. McNary, Dave (2013 թ․ հունիսի 6). «Sharon Lawrence Books Trio Of Roles (EXCLUSIVE)» (անգլերեն). Variety. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
  11. Christine (2013 թ․ մայիսի 22). «Filming Locations and Casting Information for 'Solace', starring Anthony Hopkins & Colin Farrell, in Atlanta» (անգլերեն). On Location Vacations. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
  12. Brett, Jennifer (2013 թ․ մայիսի 30). «"Solace" with Anthony Hopkins and Colin Farrell filming in Atlanta» (անգլերեն). www.accessatlanta.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
  13. «Solace (2015) — Filming Locations» (անգլերեն). Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
  14. «Hannibal Lecter will be the hero in Se7en sequel! – Moviehole». Moviehole.net. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  15. Upcoming Anthony Hopkins Thriller Solace Was Going To Be A Se7en Sequel At One Point Cinema Blend
  16. Fritz, Ben (2005 թ․ մարտի 16). «Kapur set for New Line 'Solace'» (անգլերեն). Variety. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել