Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արզիկ Մարտիրոսի Մխիթարյան (նոյեմբերի 6, 1946(1946-11-06), Կոճողոտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հոգեբան, մանկավարժ, ԱրՊՀ պրոֆեսոր (2000), ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ (2007)[1]։

Արզիկ Մխիթարյան
Ծնվել էնոյեմբերի 6, 1946(1946-11-06) (77 տարեկան)
Կոճողոտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունհոգեբան և մանկավարժ
ՊարգևներԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» մեդալ,
ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն

խմբագրել
  • 1963 թ. ոսկե մեդալով ավարտել է Մարտակերտի հ. 1 միջնակարգ դպրոցը։
  • 1963-1968 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։
  • 1968 թ. հայոց լեզու և գրականություն է դասավանդել Մարտակերտի շրջանի Դրմբոնի դպրոցում։
  • 1969 թ. Ստեփանակերտի հ.8 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։ Նույն թվականին դասախոսական աշխատանքի է հրավիրվել նաև Ստեփանակերտի նորաբաց ինստիտուտ՝ որպես հոգեբանության դասախոս։
  • 1976 թ. Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում ձևակերպվել է որպես հայցորդ։
  • 1986 թ. պաշտպանել թեկնածուական թեզ՝ ստանալով հոգեբանական գիտությունների թեկնածուի աստիճան։
  • 1982 թ. ընտրվել է բուհի արհմիության նախագահ։
  • 1986 թ. դարձել է ՌԴ և ՀՀ ազգային ակադեմիաների հոգեբանների միության անդամ։
  • 1987 թ. ընտրվել է ինստիտուտի կուսկազմակերպության քարտուղար։
  • 1988 թ.՝ Արցախյան շարժման ակտիվ մասնակից է։ Ընտրվել է «Կռունկ» հասարակական կազմակերպության վարչության անդամ և «Ամարաս» բարեգործական կազմակերպության փոխնախագահ։
  • 1989 թ. ընտրվել է Մանկավարժության և կենսաբանության ֆակուլտետի դեկան։
  • 1996 թ. ընտրվել է հումանիտար ֆակուլտետի դեկան։
  • 2010-2015 թթ.՝ մանկավարժության ֆակուլտետի դեկան։
  • 2014 թվականից «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ է։
  • 2015 թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել և ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր թիվ 3 ընտրատարածքից։
  • 2015 թ. մայիսի 21-ին ընտրվել է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ։

Հեղինակ է 2 դասագրքերի և 42 գիտական հոդվածների։

Ամուսնացած է, ունի չորս որդի։

Ընդհանուր հոգեբանություն (ուսումնական ձեռնարկ), Ստեփանակերտ, 2010։

Պետական պարգևներ, պատվավոր կոչումներ

խմբագրել
  1. ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան[2], (2014)
  2. ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» մեդալ[3], (2001)
  3. ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ, (2007)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ԼՂՀ նախագահի թիվ 24 հրամանագիր, 07.05.2007 թ.
  2. ԼՂՀ նախագահի թիվ 125-Ա հրամանագիր, 27.12.2014 թ.
  3. ԼՂՀ նախագահի թիվ 256 հրամանագիր, 01.09.2001 թ.

Գրականություն

խմբագրել
  1. Արցախցի անվանի գործիչներ։ Գիրք II (Մարտակերտի շրջան), Ստեփանակերտ, Արցախի գիտական կենտրոն, «Դիզակ պլյուս» հրատ. տպ-ն, 2021 (էջ 180)։