Մի ավանդություն

Հովհաննես Թումանյանի հոդված

«Մի ավանդություն», Հովհաննես Թումանյանի առաջին ելույթը, որն անստորագիր տպագրվել է 1887 թվականի օգոստոսի 15-ին «Նոր դար» թերթի № 136-ում[1]։

Մի ավանդություն
Տեսակհոդված
Ժանրհոդված
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակվել է1887 թվական
ՎիքիդարանՄի ավանդություն
 Մի ավանդություն

Պատմություն խմբագրել

Հոդվածի մասին տեղեկություն է հաղորդել Ա. Աբովյանը։ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում գտնվող «Իմ հիշատակարանը» ձեռագիր հուշերում նա գրել է.

  Թումանյանը առաջին անգամ գրական ասպարեզ մտավ «Նոր-Դար» օրաթերթում՝ մի նամակ տպագրելով Դսեղ գյուղի ընդհանուր նկարագրությամբ և գյուղացիների նիստ ու կացի մասին։  

Որպես բանաստեղծի ստեղծագործություն՝ առաջին անգամ հրատարակել է էդվարդ Ջրբաշյանը[2]։

Թումանյանի երկեր լիակատար ժողովածուի վեցերորդ հատորում արտատպվել է «Նոր-Դարից»։

Առնչվում է «Քաջերի կյանքից» պատմվածքին։

Արամ Ինճիկյանը «Հովհաննես Թումանյան, կյանքի և ստեղծագործության պատմությունը» մենագրության մեջ անդրադարձել է այս հոդվածին և հիշատակված հուշարձաններին («Սիրուն Խաչ», Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանք և այլն)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 568.
  2. ՀԽՍՀ ԳԱ Հասարակական գիտությունների Տեղեկագիր, 1963, №12, էջ 69-73։
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Մի ավանդություն