Մի անգամ գիշերը (ֆիլմ, 2001)

ֆիլմ

Մի անգամ գիշերը (անգլ.՝ 'Twas the Night), 2001 թվականին նկարահանված ամերիկյան մանկական սուրբծննդյան հեռուստաֆիլմ։ Disney Channelի օրգինալ ֆիլմերից։

Մի անգամ գիշերը
անգլ.՝ 'Twas the Night
Տեսակհեռուստաֆիլմ
Ժանրֆիլմ անչափահասների համար և սուրբծննդյան ֆիլմ
ՌեժիսորՆիք Քասթլ
ՍցենարիստJenny Tripp?, Jim Lincoln? և Dan Studney?
ՊրոդյուսերKevin Lafferty?
ԵրաժշտությունՔրեյգ Սաֆան
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԴիստրիբյուտորDisney-ABC Domestic Television և Դիսնեյ+
Տևողություն87 րոպե
Թվականդեկտեմբերի 7, 2001
Պարգևներ

Սյուժե խմբագրել

Նիկ Ռիգլին անպատասխանատու մարդ է, որի հետ միշտ դժբախտությոններ են պատահում։ Մի անգամ հանցագործների խումբը որոշում է նրա միջոցով կոտրել նրա ղեկավարի բանկային հաշիվը։ Վախեցնելով նրան՝ ժամանակ են տալիս մինչև Սուրբ ծնունդ։ Նիկը փախչում է իր եղբոր՝ Ջոնի մոտ։

Ողջ ընտանիքից միայն Ջոնի և Էբբիի որդին՝ Դենին է ուրախ տեսնել հորեղբորը։ Ջոնին և Էբիին շտապ կանչում են հիվանդանոց, որտեղ նրանք աշխատում են և նրանք ծանր սրտով թողնում են իրենց երեք երեխաներին Նիկի հսկողության տակ։

Սուրբ ծննդյան նախօրեին տանը հայտնվում է Սանտա Կլաուսը՝ ժամանակը կանգնեցնելու մեքենայով։ Դժբախտ պատահարի հետևանքով Սանտան կորցնում է գիտակցությունը, իսկ Նիկը և Դենին իրենց վրա են վերցնում երեխաներին նվերներ հանձնելու պարտականությունը։ Շուտով Դենին հասկանում է, որ Նիկը նրան խաբել է և թալանել Սանտային։ Սանտա Կլաուսը գիտակցության է գալիս և Դենիին նրան բացատրում է ստեղծված իրավիճակը։

Միևնույն ժամանակ Նիկը փողոցում հանդիպում է իրեն սպառնացող ավազակներին, բայց նրանք չեն ճանաչում Սանտայի զգեստով Ջոնի և հարցնում են նրա տան ճանապարհը։ Նիկը հասկանում է, որ նրան հետևել են և այժմ նրա երեք եղբորորդիները վտանգի մեջ են։ Նա շտապում է վերադառնալ, ժամանակին հասնում է և Սանտայի կախարդական սարքի օգնությամբ սարսափ տարածում ավազակախմբի վրա՝ ստիպելով փախչել։

Նիկը վերադարձնում է Սանտայի սարքը և օգնում նրան նորոգել ջարդված սահնակը։ Հաջորդ առավոտյան նա հայտնաբերում է Սանտա Կլաուսի նվերը՝ կիթառը, որի մասին երազել էր մանկուց, սակայն ստանում է միայն հիմա, երբ հրաշագործը իրեն ջնջել է անհնազանդ երեխաների ցուցակից։

Դերերում խմբագրել

  • Ջոշ Ցուկերման — Դենի Ռիգլի
  • Բրենդա Գրեյթ — Քեյթլին Ռիգլի
  • Ֆիս Ուիլյամս — Փիթեր Ռիգլի
  • Բրայան ՔրենսթոնՆիկ Ռիգլի՝ Դենի և Քեյթլինի հորեղբայրը
  • Բարկլեյ Հոուպ — Ջոն Ռիգլի՝ Դենիի և Քեյթլինի հայրը
  • Տորի Հիգինսոն — Էբբի Ռիգլի՝ Դենիի և Քեյթլինի մայրը
  • Ջեֆերսոն Մապին — Սանտա Կլաուս

Մրցանակներ և կոչումներ խմբագրել

2002-ին ֆիլմը ներկայացվել է տարբեր մրցանակների 5 անվանակարգերում և շահել է նրանցից 2-ը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել