Միքայել Ռեստեն

հայ բժիշկ

Միքայել Ռեստեն, Միքայել Պետրոսի Պատկանյան (1755, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1844, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), հայ բժիշկ։

Միքայել Ռեստեն
Միքայել Պետրոսի Պատկանյան, Միքայէլ Րէստէն
Ծնվել է1755
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել է1844
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
Ազգությունհայ
ԿրթությունՊիզայի համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Սերովբե Պատկանյանի եղբարն է։

Կենսագրություն

խմբագրել

1799 թվականին ավարտել է Պիզայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1818 թվականին տեղափոխվել է Եգիպտոս, եղել պալատական բժիշկ։ Վենետիկում լույս է ընծայել «Բժշկականութիւն» (1822, լրացումներով վերահրատարակվել է 1832) երկհատորանոց աշխատությունը։

Առաջին հատորում ներկայացված են տենդերի դասակարգումը, հայտնի տարբեր հիվանդությունների (հատկապես նյարդաբանական և վեներական) կլինիկական պատկերը, պատճառները, բուժումը։ Երկրորդ հատորը բժշկական տերմինների բացատրական բառարան է (լատիներեն, իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն, հունարեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, հայերեն), ընդգրկում է 2500 տերմին (օտար տերմինները հայատառ են)։ 1833 թվականին հաստատվել է Կ. Պոլսում, գրել «Կրթութիւն բժշկական արուեստի» աշխատությունը (մաս 1-6, 1833- 1841), որտեղ շոշափել է տեսական, մեթոդաբանական և ընդհանուր ախտաբանության մի շարք հարցեր։

Տեղեկություններ է տվել անոթազարկի, հիվանդի հարցազննման, հիվանդությունների օբյեկտիվ ախտանշանների մասին[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։