Միքայել Պանարետոս
Միքայել Պանարետոս (ծնված և մահացած թվականները անհայտ), XIV դարի 2-րդ կեսի և XV դարի 1-ին կեսի բյուզանդական ժամանակագիր և քաղաքական գործիչ։
Ծառայել է Ալեքսիոս III Մեծի (1349-1390) արքունիքում։ Գրել է «Տրապիզոնի կայսրերի՝ Մեծ Կոմնենոսների մասին․․․» ժամանակագրությունը։ Տրապիզոնի կայսրության պատմության հիմնական սկզբնաղբյուրն է, ընդգրկում է 1204-1426-ի ժամանակաշրջանը։ Կարևոր տեղեկություններ է հաղորդում բյուզանդա-վրացական հարաբերությունների, բյուզանդա-թուրքական պատերազմների, ակկոյունլուների, Հայաստանի (մասնավորապես՝ Երզնկայի, Պարխարի լեռների և այլն) վերաբերյալ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 624)։ |