Միքայել Խորասանջյան
հայ բժիշկ
Միքայել Խորասանջյան (1835, Կոստանդնուպոլիս - սեպտեմբերի 15, 1903, Կոստանդնուպոլիս), հայ վիրաբույժ, մանկավարժ, հասարակական գործիչ։
Ծնվել է | 1835 |
---|---|
Ծննդավայր | Կ. Պոլիս |
Մահացել է | 1903 |
Մահվան վայր | Կ. Պոլիս |
Ազգություն | հայ |
Կրթություն | Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետ |
Մասնագիտություն | բժիշկ |
Կենսագրություն
խմբագրել1859 թվականին ավարտել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Սամաթիայում զբաղվել է վիրաբուժությամբ, այնուհետև Կ. Պոլսում ծավալել է բժշկական, գիտամանկավարժական և հասարակական գործունեություն։ 1866 թվականին ընտրվել է Կայսերական բժշկական ընկերության անդամ։ 1873-1902 թվականներին դասավանդել է Կ.Պոլսի բժշկական բարձրագույն դպրոցում։ Բեռլինում մասնակցել է Ռոբերտ Կոխի առաջարկած տուբերկուլինի ուսումնասիրության աշխատանքներին։ Եղել է Սուլթան Համիդի պալատական բժիշկը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.