Միրտաշենի եկեղեցական համալիր

Միրտաշեն, հայկական եկեղեցական համալիր Վրաստանի Բոլնիս քաղաքից 6կմ հյուսիս-արևելք, Խրամ գետի աջ ափին՝ բլրի վրա։ Այն գտնվում է Միրտաշեն գյուղատեղիի տարածքում[1]։ Համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից, որոնցից երկուսն իրար կից են, մեկն՝ առանձին[2]։

Միրտաշենի եկեղեցական համալիր
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԲոլնիսի շրջան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Քարտեզ
Քարտեզ

Կառուցվածք խմբագրել

Եկեղեցիները միանավ, թաղածածկ են՝ կառուցված հիմնականում տարբեր չափերի կոպտատաշ ու սրբատաշ քարով ու շաղախով։ Համեմատաբար լավ վիճակում է արևմտյան կողմի մեկուսի կառույցը, որը բոլոր կողմերում ունի մեկական լուսամուտներ։

Արևելյան կողմի երկու եկեղեցիները պատերից պահպանվել են մինչև 1,5 մետր բարձրությամբ։ Ամբողջական է միայն հյուսիսային եկեղեցու խորանի հատվածի պատը։

Համալիրի տարածքում կա հայկական գերեզմանոց, որտեղ հիմնականում անմշակ սալատապաններ են։ Առկա է 1 քանդակազարդ և արձանագիր 2 տապանաքարեր, ինչպես նաև 2 խաչքար և խաչազարդ բազմաթիվ բեկորներ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ციციშვილი დ., მატერიალური კულტურის ძეგლები ქვემო ქართლის ისტორიულ-არქეოლოგიური ექსპედიციის მასალების მიხედვით, ძეგლების მეგობარი,# 50,1979,გვ. 13
  2. Րաֆֆի, Քորթոշյան (2022). «Վարձք» հանդես, Համար 18 (PDF). Երևան, Բաղրամյան 24/4: ՀՃՈւ հիմնադրամ. էջեր 1–4.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
  3. გაგოშიძე გ., ჩანტლაძე ნ., მონოფიზიტური ძეგლები საქართველოში (არქიტექტურა, რელიეფები, წარწერები), I, ქვემო ქართლი, გვ. 34