Միրոսլավա-Վանդա Զակժևսկա-Դուբասովա
Միրոսլավա-Վանդա Զակժևսկա-Դուբասովա (հունիսի 10, 1913 կամ հունիսի 10, 1918, Brzozówka, Lublin Voivodeship, Gmina Szastarka, Kraśnik County, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան - հոկտեմբերի 18, 2011), լեհ պատմաբան, հայագետ։
Միրոսլավա-Վանդա Զակժևսկա-Դուբասովա լեհ.՝ Mirosława Zakrzewska-Dubasowa | |
---|---|
Ծնվել է | հունիսի 10, 1913 կամ հունիսի 10, 1918 |
Ծննդավայր | Brzozówka, Lublin Voivodeship, Gmina Szastarka, Kraśnik County, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան |
Մահացել է | հոկտեմբերի 18, 2011 |
Գերեզման | Lipowa Street cemetery, Lublin |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լյուբլինի Հովհաննես Պողոս II-ի կաթոլիկ համալսարան |
Գիտական աստիճան | հաբիլիտացիա[1] (հունիսի 18, 1965) |
Մասնագիտություն | պատմաբան և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | UMCS?[2] |
Պարգևներ և մրցանակներ |
Կյանք և գործունեություն
խմբագրելՄիրոսլավա-Վանդա Զակժևսկա-Դուբասովան ծնվել է 1918 թվականի հունիսի 10-ին Լեհաստանի Բժոզուվկա գյուղում։ 1970 թվականից ղեկավարում է Լյուբլինի համալսարանի ՍՍՀՄ պատմության ինստիտուտը։ Զբաղվում է ֆեոդալական Լեհաստանի պատմության աղբյուրագիտական և Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխության պատմության հարցերով, ինչպես և միջնադարյան Լեհաստանի հայ գաղթավայրերի պատմությամբ։
Աշխատություններ
խմբագրելԳրել է «Հայերը Զամոսցում և նրանց դերը Լեհաստանի ու Արևելքի միջև առևտրական ու մշակութային փոխանակություններում» (1965 թվական, լեհերեն) մենագրությունը, ինչպես և հոդվածներ հայ-լեհական փոխհարաբերությունների մասին։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 651)։ |