Միրմուխսին
Միրմուխսին (իսկական անունը`Միրսաիդով Միրմուխսին, ուզբ.՝ Mirmuhsin Mirsaidov, մայիսի 3, 1921[1], Տաշքենդ, Kirghiz Autonomous Socialist Soviet Republic, Խորհրդային Ռուսաստան[1] - փետրվարի 3, 2005, Տաշքենդ, Ուզբեկստան), ուզբեկ բանաստեղծ և արձակագիր։
Միրմուխսին | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1921[1] |
Ծննդավայր | Տաշքենդ, Kirghiz Autonomous Socialist Soviet Republic, Խորհրդային Ռուսաստան[1] |
Վախճանվել է | փետրվարի 3, 2005 (83 տարեկան) |
Վախճանի վայր | Տաշքենդ, Ուզբեկստան |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ |
Կենսագրություն Խմբագրել
Ծնվել է աղքատ բրուտագործի ընտանիքում։ Գրել սկսել է 1936 թվականից։ 1941 թվականին ավարտել է Տաշքենդի բանասիրության ֆակուլտետը, 1946-ին մտել Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն: 1950-1960 թթ. եղել է «Արևի աստղ» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Իր գործունեությունն է ծավալել նաև «Մուշթում» և «Գյուլիստան» ամսագրերում։
Ստեղծագործություններ Խմբագրել
Հիմնական աշխատանքներից են` «Ջամիլյա», «Սպիտակ մարմար» (1957), «Ստրկուհին», «Ալեքսանդրյան նեղուց», «Գիշերային շանթեր» (1964) վիպակները, «Ումիդ» (1969), «Կոփում», «Ճարտարապետը», «Ձուլողի որդին» վեպերը, որոնք բոլորը թարգմանվելեն նաև ռուսերեն։ Գրել է նաև երեխաների համար։ Մանկական ստեղծագործություններից են` «Լոլա» (1952), «Աստղեր», «Սալար և ուրյուկ» (1952), «Շողացեք, աստղիկներ» չափածո և արձակ ժողովածուները[2][3]։
Մրցանակներ և պատվավոր կոչումներ Խմբագրել
- Ուզբեկական ՍՍՀ Խամզիի անվան պետական մրցանակ` «Ումիդ» վեպի համար (1974թ.)
- Ուզբեկստանի ժողովրդական գրող (1981թ.)
- Ուզբեկական ՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1974թ.)
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Мирмухсин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ https://arboblar.uz/ru/people/mirsaidov-mirmukhsin (չաշխատող հղում)
- ↑ Կենդանի նամակ (ուզբեկական հեքիաթներ)։ Երևան: «Սովետական գրող» հրատարակչություն։ 1979թ.։ էջ 97