Միրզա Քեթենճյան

հայ բժիշկ

Միրզա Թորոսի Քեթենճյան (նաև՝ Էմիրզա, մոտավորապես 1885- ?), հայ բժիշկ։

Միրզա Քեթենճյան
Ծնվել էմոտավորապես 1885
Մահացել էանհայտ
Ազգությունհայ
ԿրթությունԿոստանդնուպոլ­սի Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­ն
Մասնագիտությունբժիշկ
ԿուսակցությունՀՅԴ
ԾնողներԹորոս Քեթենճյան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է մոտավորապես 1885 թվականին։ 1912 թվականին ավարտել է Կոստանդնուպոլ­սի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։ Եդեսիա քաղաքում բժիշկ է աշխատել։ Եղել է ՀՅԴ գործիչ։

1915 թվականի ապրիլին բանտարկվել է Կ. Պոլսի կենտրոնական բանտում, ապա աքսորվել Չանղըրը։ Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։ Չանղըրըի աքսորավայրից դիմել է փախուստի։ Գասթեմունիում ձերբակալվել է, բայց շնորհիվ տեղի ոստիկան զինվորների հրամանատարի բարյացակամության, ազատվել է Դեր Զոր աքսորվելուց։ Չանղըրըում կանչվել է զինվորական ծառայության՝ որպես հարյուրապետ զինվորական բժիշկ։ Այնուհետև Անկարա, ապա Կոնիա է գնացել։ 1920 թվականին Եդեսիայում (Ուրֆա) եղել է թուրքական բանակի դեմ հայոց ինքնապաշտպանական հերոսամարտի ղեկավարներից։

Գրականություն խմբագրել

  • Պալաքեան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Վիեննա, 1922։
  • Սիմոն Հովիւեան, «Ապ­րի­լե­ան Նա­հա­տակ­նե­րուն Շա­ւի­ղով, Մեծ Եղեռ­նի 60-ամե­ա­կի Սե­մին», Պէյրութ, 1975, 349 էջ։
  • Պալաքյան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Երևան, 1991։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  • Ավագյան Կարինե, Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի, Երևան, 2002։
  • Ավագեան Կարինէ, «Չան­ղը­րըի 1915 թվականի ապ­րի­լի 11, Յի­շա­տակ»… Թանգարանային ցուցանմոյշը, «Հան­դէս Ամ­սօ­րե­այ», 2008, հ. 1-12։
  • Իսկահատեան Հ., Վկայարան հայկական ցեղասպանութեան, Գիրք Գ, Պէյրութ, 2011, 395 էջ։

Աղբյուր խմբագրել

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։