Միտչ Լաքեր
Միտչ Լաքեր (անգլ.՝ Mitch Lucker, իրական անունը Միտչել Ադամ Լաքեր (անգլ.՝ Mitchell Adam Lucker, հոկտեմբերի 20, 1984[1], Ռիվերսայդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ - նոյեմբերի 1, 2012[2][1], Օրանժ (Կալիֆոռնիա), Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի երաժիշտ, Suicide Silence դեթքոր խմբի վոկալիստ։
Միտչ Լաքեր | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Mitch Lucker |
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1984[1] Ռիվերսայդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Մահացել է | նոյեմբերի 1, 2012[2][1] (28 տարեկան) Օրանժ (Կալիֆոռնիա), Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] |
Գերեզման | Կալիֆոռնիա |
Ժանրեր | deathcore? |
Մասնագիտություն | երգիչ |
Երգչաձայն | death growl? |
Լեյբլ | Nuclear Blast |
Կրթություն | La Sierra High School? |
Անդամակցություն | Suicide Silence? |
![]() |
Նախագծեր
խմբագրել2002 թվականին Միտչ Լաքերը և Քրիս Գարսան հիմնադրեցին Suicide Silence դեթքոր խումբը։ Սկզբում խմբում բացի Միտչից կար ևս մեկ վոկալիստ՝ Տեներ Ուոմսկ։ Որոշ ժամանակ անց նա դուրս եկավ խմբից։ Խմբի դեբյութային ալբոմը՝ The Cleansing, թողարկվեց 2007 թվականի սեպտեմբերի 18ին, այն դարձավ ամենա վաճառվող ալբոմը Century Media լեյբլի պատմության մեջ, միայն առաջին շաբաթվա ընթացքում վաճառվեց 7250 օրինակ։ Խմբի երկրորդ ալբոմի անվանումն էր՝ No Time to Bleed, այն թողարկվեց 2009 թվականի հունիսի 30-ին։ Միտչի մասնակցությամբ վերջին ալբոմը՝ The Black Crown, թողարկվեց 2011 թվականի հուլիսի 12-ին։
Commissioner
խմբագրելՄիտչը ծանոթանում է՝ Big Chocolate-ի հետ, Suicide Silence խմբի երկրորդ ռեմիքսից հետո, հետո նրանք Արգոնի հետ միասին ստեղծում են Commissioner դեթստեպ նախագիծը։ Սկզբում նրանք ձայնագրեցին երկու երգ՝ «Click Click Flash» և «Consume, իսկ հետո՝ 2011 թվականի մարտի 21-ին EP «What Is?» երգը։
Անձնական կյանքը
խմբագրելՄիտչը ծնվել է՝ 1984 թվականին, հոկտեմբերի 20-ին։ Մեծացել է Րիվերսայդում։ Նրա հասակը՝ 195սմ. էր։ Նա ամուսնացած էր Ջոլի Կարմադելեի հետ, ուներ մեկ դուստր՝ Քենեդի Լաքերը։
Մահը
խմբագրելՀոկտեմբերի 31-ի գիշերը, ժամը՝ 20:55, Միտչը գնում էր իր՝ Harley-Davidson մոտոցիկլով, Հանտինգտոն-բիչի գլխավոր փողոցով, որտեղ նա բախվում է սյանը որից հետո մոտոցիկլը շարունակում է ընթանալ և բախվում է՝ Nissan Titan մեքենայի։ 2012 թվականի նոյեմբերի 1-ին, ժամը՝ 6:17 պաշտոնական հայտարարվեց Միտչ Լաքերի մահվան մասին։ Այդ ժամանակ նա 28 տարեկան էր։
Միտչը մահվանից օրեր առաջ իր ինսթագրամում տեղադրում է մի լուսանկար, որտեղ նա կանգնած է կմախքի կերպարանքով այդ նկարի տակ նա գրել էր՝ «The dead are living...» (Մեռածները ապրում են...)։
2013 թվականին նկարահանվում է ֆիլմ, որը պատմում է Միտչ Լաքերի կյանքի մասին։
Սկավառակագրություն
խմբագրել- 2007 — The Cleansing
- 2009 — No Time to Bleed
- 2011 — The Black Crown
Commissioner
խմբագրել- 2011 — What Is?
Համագործակցություն
խմբագրել- 2006 — Predator; Never Prey (feat. Mitch Lucker) — The Acacia Strain
- 2009 — Classic Struggle (feat. Mitch Lucker) — Winds of Plague
- 2012 — We Are The Many (feat. Mitch Lucker) — Caliban
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- http://www.altpress.com/news/entry/mitch_lucker_lead_singer_of_suicide_silence_killed_in_motorcycle_crash
- http://www.kerrang.com/blog/2011/04/suicide_silence_get_personal_o.html Արխիվացված 2013-11-13 Wayback Machine
- http://www.theaureview.com/interviews/the-au-interview-mitch-lucker-of-suicide-silence-usa Արխիվացված 2015-12-11 Wayback Machine
- http://acrn.com/features/interviews/?review=44&p=80 Արխիվացված 2013-09-28 Wayback Machine
- http://www.metalunderground.com/news/details.cfm?newsid=86122
- http://www.blabbermouth.net/news.aspx?mode=Article&newsitemID=181724 Արխիվացված 2013-06-17 Wayback Machine
- http://www.huntingtonbeachca.gov/government/departments/pd/news/Main-&-13th-street---Fatal-collision.pdf Արխիվացված 2021-12-11 Wayback Machine
- http://www.totaluprawr.com/magazine/r-i-p-suicide-silences-mitch-lucker/ Արխիվացված 2013-02-04 archive.today
- http://www.thegauntlet.com/article/3888/26580/SUICIDE-SILENCE-Singer-Dies-In-Motorcycle-Accident Արխիվացված 2013-09-04 Wayback Machine
- http://www.metalinjection.net/latest-news/suicide-silence-launch-official-mitch-lucker-memorial-fund
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միտչ Լաքեր» հոդվածին։ |