Միսաք Մեծարենցի մատանի

մատանի

Միսաք Մեծարենցի մատանի, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահվող հայ անվանի գրող Միսաք Մեծարենցի մոր նվերը որդուն։

Միսաք Մեծարենցի մատանի
'
նյութոսկի, ագաթ

Պատմություն խմբագրել

1905 թվականին Միսաք Մեծարենցի մոտ ախտորոշվում է թոքախտ հիվանդությունը։ Կյանքի վերջին տարիները երիտասարդ գրողը հիմնականում անցկացնում է մոր՝ Իսկուհի Մեծատուրեանի խնամքի ներքո։ Փորձելով ամեն գնով փրկել որդուն՝ Մեծարենցի մայրը որպես չար ուժերից պաշտպանության խորհրդանիշ որդուն նվիրում է ոսկե մատանի։ Մեծարենցի մատանու պատմությունը երկար տարիներ անհայտ էր հայ ուսումնասիրողներին։ 1985 թվականին Երևանի Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանը մի փոքրիկ մատանի ու մի ուղեկցող նամակ է ստանում ԱՄՆ–ից, որում Սփյուռքահայության կոմիտեի անդամ Վահան Ղազարյանը հայտնում էր, որ դա Միսաք Մեծարենցի մատանին է, որն իրեն է հանձնել բարեկամուհին՝ Մեծարենցի եղբոր դուստր Արշալույս Մեծատուրյանը։ Այսօր Մեծարենցի մատանին ցուցադրվում է Գրականության և արվեստի թանգարանում[1]։

Նկարագիր խմբագրել

Մատանին ոսկյա է՝ ագաթե քարով, որի վրա փորագրված էր «Գիրք գրքոցից» հետևյալ երկտողը՝ «Կատարեալ սեր մերժէ զերկյուղ»[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մեծարենցի մատանին (Կատարեալ սեր մերժե զերկյուղ)
  2. Գրականության և արվեստի թանգարանի գրական ֆոնդ, Միսաք Մեծարենցի հավաքածու, հուշային բաժին